17:45 - Անժամկետ ջրադուլ է սկսել՝ հանուն եղբայրների.քննիչը 30 հազար ԱՄՆ դոլար է պահանջել՝ գործ չհարուցելու համար         16:45 - Տեսանյութ. Ստավրոպոլի երկրամասում 6 ավտոմեքենաների բախումից տուժած 6 քաղաքացիներից 4-ը հայեր են      16:18 - 10 հազար տոննա ոսկու հանքանյութ են արդյունահանել հատուկ պահպանվող տարածքում. հարուցվել է քրգործ    

10 հուն 2019 10:22

Հեղափոխականներն և կազմակերպված կրիմինալը փոխադարձ հետաքրքրություն են սկսել դրսևորել

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իշխանությունը և կրիմինալը միշտ էլ որոշակի պայմանավորվալությունների դաշտում են գործում։ Դրանով կազմակերպված կրիմինալը և կազմակերպված պետությունը գալիս են կոմպրոմիսի։ Կրիմինալի ազդեցությունը զգալի է լինում հատկապես ընտրությունների ժամանակ։
Ամենահայտնի դեպքն ամերիկյան մաֆիայի օգնությունն էր Քենեդու նախագահ դառնալու գործում։ Տվյալ դեպքը, հետագայում, վատ ավարտվեց։

Իսկ մաֆիայի դերը լավ պատկերացնելու լավագույն օրինակը ամերիկյան սուպեր դոն Լաքի Լուչանոյի կենսագրությունն է։ Մի քանի տասնյակ տարվա դատապարտված Լուչանոյին խիստ ռեժիմի բանտից թագավորական ռեժիմի տեղափոխեցին Նյու-Յորքի խոշորագույն նավահանգստում վերահսկելի վիճակ և գերմանացի լրտեսների դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու համար՝ պատերազմի տարիներին, իսկ հետագայում, ամերիկյան զորքերի Սիցիլիա մտնելուն օժանդակելու համար առհասարակ բանտից ազատեցին։ Պատահական չէր, որ Լուչանոն գլուխ էր գովում, որ երկրորդ աշխարհամարտն ինքն է հաղթել։

Դեմոկրատ Ելցինը նույնպես կազմակերպված հանցաշխարհի օգնությանն էր դիմել, երբ ընտրությունների ժամանակ խնդիրների հանդիպեց։
Գանք Հայաստան։ 1995-ի ընտրությունների մասին հիշելիս, Թոխմախի Մհերն իր հարցազրույցում պատմել է, թե ինչպիս իր կոշիկի ցեխում հայտնվեց ՀՀ նախագահ Տեր-Պետրոսյանն, ընտրություններում օժանդակություն խնդրելու համար։ Ըստ իր խոսքերի, այդ օրվանից ինքը դարձավ քաղաքական գործիչ։
Բնականաբար, այդ համագործակցությունն ընտրություններով չի սահմանափակվում, կրիմինալը քաղաքական հակառակորդներին ահաբեկելու փայլուն գործիք է։
Ինչի՞ համար եմ սա գրում։ Որքան հասկանում եմ, հեղափոխական կառավարությունը սկսել է իր նախորդների փարձին դիմել՝ հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնելու համար։ Հեղափոխականներն և կազմակերպված կրիմինալը փոխադարձ հետաքրքրություն են սկսել դրսևորել։ Դրա ակնհայտ սիմպտոմներն արդեն երևում են։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր