17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

10 հուն 2019 12:44

Քիմ Քարդաշյանի գովազդած բյութի միջամտության պատճառով սպա սրահի հաճախորդները ՄԻԱՎ-ով են վարակվել

Պլազմոթերապիան, որն արյան օգտագործմամբ բյութի միջամտություն է, դարձել է Ալբուքերկի (ԱՄՆ) սպա սրահի երկու հաճախորդների ՄԻԱՎ-ով վարակվելու պատճառը: The Daily Mail-ը հայտնում է, որ փաստով հարուցվել է քրեական գործ:
2017 թվականին համանման միջամտություն է կատարել հանրահայտ Քիմ Քարդաշյանը: Դրա համար նրանից արյուն են վերցրել, հատուկ սարքում մաքրել թրոմբոցիտներից, իսկ հետո բարակ ասեղներով ներարկել դեմքի մեջ: Դրանից հետո «արյունե դիմակը» հանրաճանաչ է դարձել, սակայն դրա անցկացումը ոչ մի կերպ չի կարգավորվել տեղական եւ դաշնային մակարդակում: Մինչդեռ, գեղեցկության սրահներն այն առաջարկում են որպես հակատարիքային թերապիա:
Համանման միջամտությունը կիրառվում է բժշկական նպատակներով՝ վնասվածքները բուժելիս: Սակայն դրա՝ հակատարիքային էֆեկտը հիմնավորված չէ:

Ալբուքերկում VIP Spa-ն, որը հայտնվել է սկանդալի կոնտրոնում, փակվել էր 2018 թվականի սեպտեմբերին: Նյու Մեքսիկո նահանգի առողջապահության դեպարտամենտի տեսուչները պարզել են, որ սպա կենտրոնի առաջարկած միջամտությունները կարող են հաճախորդներին ենթարկել արյան միջոցով փոխանցվող հիվանդություններով վարակվելու վտանգին: VIP Spa-ի երկու հաճախորդների ՄԻԱՎ-ով վարակվելուց հետո անցկացվում է նրա բոլոր հաճախորդների անվճար հետազոտություն: Այսօրվա դրությամբ լաբորատոր թեստ է անցել 130 մարդ:
Նահանգի գլխավոր դատախազ Հեկտոր Բալդերասը նախազգուշացրել է խուսափել այս վտանգավոր միջամտության կիրառումից, ինչպես նաեւ պաշտոնյաներին ու Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությանը (FDA) կոչ է արել այն իրենց վերահսկողության տակ վերցնել:  

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր