Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության          Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին       Տեսանյութ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Ազատության հրապարակում    

11 հուն 2019 12:54

Երևանում 16-ամյա տղային ծեծել են եւ թողելով փողոցում հեռացել. նա հիվանդանոցում է

Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 27 հասցեում այսօր՝ հունիսի 11–ի առավոտյան, անցորդները նկատել են անգիտակից վիճակում երիտասարդ տղայի։ Նրան, ըստ ականատեսների, ծեծել են եւ թողնելով փողոցում, հեռացել։ Անցորդները շտապօգնություն են կանչել եւ տղային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 27 հասցեից պոլիտրավմա ախտորոշմամբ 2003 թվականի ծնված երիտասարդ է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Հանգամանքները պարզվում են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր