Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

17 հուն 2019 14:36

Պատրաստ ենք լայնածավալ գործողությունների.Այնպես որ՝ ադրբեջանցին չի կարող ծածուկ, գաղտնի նախապատրաստվել լայնածավալ պատերազմի

Պատրաստ ենք լայնածավալ գործողությունների.Այնպես որ՝ ադրբեջանցին չի կարող ծածուկ, գաղտնի նախապատրաստվել լայնածավալ պատերազմիՊաշտպանության բանակի N միավորման հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյանը հարցազրույց է տվել «Հայ զինվոր» թերթին:

 -Պարոն Հարությունյան, Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) փորձագետները վերջերս շուրջ  40 էջանոց զեկույց են հրապարակել եւ հանգել այն հետեւության, որ Արցախում պատերազմի ամպեր են կուտակվում: Զեկույցում անդրադարձել են ապրիլյան ռազմագործողություններին, 2014թ. օգոստոսյան լարվածությանն ու նշել, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ երբեք այսքան մոտ չեն եղել պատերազմի վերսկսմանը: Համամի՞տ եք:
-Պատերազմը կանխագուշակել հնարավոր չէ: Այն միշտ հանկարծակի է սկսվում:
Այնուամենայնիվ, հակառակորդի զինտեխնիկայի տեղաշարժերը, ծավալած ինժեներական աշխատանքները,  սահմանի երկայնքով անցկացվող զորավարժությունները հարձակողական բնույթի են: Մեր առաջապահ ստորաբաժանումները համալրված են համապատասխան միջոցներով, որոնք հնարավորություն են ընձեռում անհրաժեշտ խորությունում հետախուզություն իրականացնելու եւ մշտապես դիտարկելու ադրբեջանական զինուժի բոլոր գործողությունները: Այնպես որ՝ հակառակորդը չի կարող ծածուկ, գաղտնի նախապատրաստվել լայնածավալ պատերազմի:  Այդ է պատճառը, որ ադրբեջանական զինուժը առաջնագծում դիմում է տեղային, լոկալ գործողությունների՝ հաճախ ստեղծելով ապրիլյան իրադրությանը մոտ իրավիճակներ:

-Այսինքն՝ այսօր էլ դիրքային պատերազմի մեջ ենք: 
-Այո՛: Հակառակորդը գործարկում է հրաձգային, դիպուկահար զենքեր, կիրառում է 60, 82 եւ 120 մմ-ոց ականանետներ: Երբեմն թիրախավորում է ինչ-որ տեղամաս, հենակետ եւ մի քանի ժամվա ընթացքում 50-60 արկ կրակում: Հակազդիչ գործողություններով ցանկացած սադրիչ քայլ անմիջապես կանխում ենք:  Ընդհանրապես, առաջնագծում այժմ իրավիճակը կայուն լարված է: Նայե՛ք, այս պահին հանգիստ է, բայց լռությունը խաբուսիկ է:  Մեկ կամ երկու ժամ անց հնարավոր է լարվածության շեշտակի աճ: Զորքը անընդհատ բարձր զգոնության վիճակում է՝ պատրաստ ցանկացած պահի արձագանքելու  իրադրության փոփոխությանը: Թույլ չենք տալու, որ հակառակորդն անգամ աննշան հաջողություն ունենա:

-Ի դեպ, փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հակառակորդի հատուկ նշանակության խումբը փորձել էր ներթափանցել Ձեր ղեկավարած միավորման ենթակա զորամասի մարտական հենակետը: Դիրքապահների հմուտ գործողությունների արդյունքում թշնամին մի քանի դիակ էր թողել չեզոք գոտում:  Ինչպե՞ս կորակեք տեղի ունեցածը՝ «ապրիլը» կրկնելու փո՞րձ էր:
-Գրեթե կասկած չունեմ, որ  հակառակորդը որդեգրել էր «մարտ-հետախուզությամբ» մարտավարությունը, այսինքն՝ փորձել են ստուգել մեր թույլ եւ ուժեղ կողմերը, ինչպես նաեւ՝ սեփական զինծառայողների մարտական պատրաստությունը: Սակայն գերագնահատել էին իրենց հնարավորություններն ու թերագնահատել առաջնագծում մեր  կողմից իրականացված աշխատանքների ծավալները: Ադրբեջանի վերջին՝ փետրվարյան դիվերսիան ցույց տվեց, որ նրանք ունակ չեն նաեւ հաղթական արդյունքով հատուկ նշանակության լոկալ գործողությունների:

-Մեկ տարի առաջ Դուք ստանձնեցիք միավորման հրամանատարի պարտականությունները: Ինչպե՞ս  եք գնահատում Ձեր ծառայությունը այս պաշտոնում: Ի՞նչ ձեռքբերումներ եք արձանագրել:
-Ինձ համար կարեւոր էր կարճ ժամանակահատվածում հստակ տիրապետել առաջնային գծի այս հատվածի առանձնահատկություններին, վեր հանել սպաներին ու զինվորներին  մտահոգող եւ անհանգստացնող խնդիրները,  խորապես ճանաչել զորքը: Հիմա հստակ պատկերացնում եմ, թե ով ինչի է ընդունակ: Ինչ վերաբերում է հարավային ուղղությամբ իրականացված աշխատանքներին,  ապա հիշյալ ժամանակահատվածում, կարելի է ասել, ունեցանք նոր առաջնագիծ, որը հագեցած է տեխնիկապես, ապահովված է այլընտրանքային համակարգերով, բազմաթիվ անվտանգ ճանապարհներով, միավորում-գունդ օղակում անհրաժեշտ արդիական  սպառազինությամբ: Մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ բարձրացել է մարտական հերթապահություն իրականացնող զինվորի ապահովության աստիճանը: Իհարկե, հիմնավոր փոփոխություններ են կատարվել մարտական պատրաստականության ու հերթապահության կազմակերպման հարցերում, մարտավարությունում: Հիմնական շեշտը դրվել է տարբեր զորատեսակների՝ հրետանի, հակաօդային պաշտպանություն, զրահատանկային զորքեր, մոտոհրաձգային ստորաբաժանումներ, փոխգործակցության կատարելագործման վրա: Պահպանելով գաղտնիության ռեժիմը՝ չեմ կարող մանրամասներ նշել: Այժմ մեր առաջնահերթություններից մեկը ծավալուն քողարկման միջոցառումների իրականացումն է:

-Պարոն գնդապետ, գիտեմ, որ շտապում եք հարավարեւելյան պաշտպանական շրջան՝ ամփոփելու մայիսի 29-ից հունիսի 2-ը ենթակա  զորամասերի ներգրավմամբ անցկացված մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժությունը: Արդյունքները բավարա՞ր են:
-Ես կասեի՝ լավ: Որոշ ստորաբաժանումների դեպքում՝ նույնիսկ գերազանց: Զորավարժությանը ներգրավված էր միավորման ամբողջ համազորային պահեստուժն ու հրետանին:  Հաշվի են առնվել ինչպես ապրիլյան առճակատման օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների առանձնահատկությունները, այնպես էլ հակառակորդի հավանական գործողությունների բնույթը: Մարտական հրաձգության փուլին հետեւել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը: Հատկապես տպավորիչ էին զրահատանկային գումարտակի գործողությունները, հրետանու եւ հակատանկային ստորաբաժանումների ուղիղ նշանառությամբ եւ փակ կրակային դիրքից վարած դիպուկ կրակը:
Զորավարժությունը ներդաշնակեց գունդը: Մեր ստորաբաժանումները պատրաստ են ավելի լայնածավալ մարտական գործողությունների:
Հարցազրույցը՝ Շուշան Ստեփանյանի

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր