Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո          10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա       ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին    

19 հուն 2019 17:28

Տեսանյութ. Ամբողջ ազգը քո հետ է. քաղաքացիները ծափահարություններով ողջունեցին գլխավոր դատախազին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանում հանդես եկավ ելույթով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող կողմի բերած բողոքների քննության նիստին։

Ելույթից հետո գլխավոր դատախազը դատարանին միջնորդեց բեկանել առաջին ատյանի կայացրած որոշումները, որոնք իրենք որակում են ապօրինի և անօրինական․ «Ստեղծված իրավիճակում միակ համաչափ խափանման միջոցը կալանավորումն է, որպես խափանման միջոց»։
Նա նաեւ կոչ արեց դատարանին չտրվել սպառնալիքներին և կայացնել արդարացի որոշում․ «Ձեզ հնչում են սպառնալիքներ, որոնց ես չեմ կարող չանդրադառնալ։ Անմեղ ձևակերպումներով, որ ամեն մեկը իր արարքի համար ենթարկվելու է պատասխանատվության, բանականաբար այլ նպատակներ է, մեր ենթադրությամբ հետապնդում։ Ակնհայտ է, դա բացարձակ ճշմարտություն է, որ յուրաքանչյուրն իր արարքի համար է պատասխան տալու հենց այս դատավարությունը դրա վառ արտացոլումն է։ Շատ խորհրդանշական է, որ այդ արտահայտությունը կատարվում է հենց մեղադրյալի կողմից»։
Արթուր Դավթյանի ելույթից հետո քաղաքացիները ծափահարություններով ողջունեցին նրան։ Քոչարյանի պաշտպանները եւս ծափահարեցին, ամենայն հավանականությամբ ոչ թե ողջունելով գլխավոր դատախազի ելույթն, այլ հեգնելով ծափահարողներին։
Ելույթից հետո հայտարարվեց 5 րոպե ընդմիջում, այդ ընթացքում Քոչարյանին դեմ քաղաքացիները դիմելով դատախազին՝ ասացին, որ ազգն իր հետ է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր