ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել ազատազրկման, սակայն պատիժը կալանքի տակ չի կրի          Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ       Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան    

19 հուն 2019 15:27

Հրապարակվել է Մոսկվայում մահվան ելքով զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը

ՌԵՆ ՏՎ հեռուստաալքիը հրապարակել է Մոսկվայում մետրոյի  «Էլեկտրազավոդսկայա» կայարանի մոտ զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը, հաղորդում է Lenta.ru-ն:
Ավելի ուշ տեսանյութը հայտնվել է նաեւ Youtube-ում:


Կադրերում երեւում է, որ մարդիկ կռվում են անմիջապես երթեւեկելի մասում:
Նրանց մի մասը իջնում է մետրո: Ինչ որ մի պահի ծեծկռտուքի մասնակիցներից մեկը սայթաքում եւ ընկնում է: Նրա վրա է հասնում միանգամից չորս մարդ եւ ոտքերով ծեծում: Հետո քարշ են տալիս ճանապարհով եւ նորից ծեծում:
Ավելի վաղ հունիսի 19-ին հաղորդվում էր  Մոսկվայում մետրոյի «Էլեկտրազավոդսկայա»  կայարանի մոտ զանգվածային ծեծկռտուքի մասին: Նախնական տեղեկատվությամբ՝ ծեծկռտուքի մասնակցիներից մեկը մահացել է, եւս երեքը վիրավորվել են: Ներկայումս  պարզվում են կատարվածի բոլոր հանգամանքները, տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր