Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

20 հուն 2019 13:21

Մեզ պետք են ողնաշար ունեցող , պրոֆեսիոնալ դատավորներ. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հունիսի 20-ին, խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով այն մեղադրանքների մասին, որ իր կառավարությունն արագ ռեֆորմներ չի իրականացնում, հայտարարեց, որ դեռ 90-ականներից տպավորություն ունի, որ արագ ռեֆորմները նշանակում է ձախողված ռեֆորմներ. «90-ականների սկզբին պարզապես փայլուն ու ստրատեգիական նշանակություն ունեցող ռեֆորմներ ձախողվեցին միայն այն պատճառով, որ նրանց հեղինակները ցանկացել են ժամ առաջ դա ներդնել Հայաստանում: Այդ ռեֆորմները մինչև այսօր իրականություն չեն և մինչև այսօր Հայաստանը կրում է այդ ռեֆորմները չունենալու ծանրագույն հետևանքները»:
Փաշինյանի խոսքերով, իր քաղաքական թիմը ռեֆորմները ոչ արագ անելու միտում ունի՝ հիշեցնելով ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի խոսքերը, որ արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումներ. «Շատ կարևոր է չշտապել, ափալ-թափալ գործողություններ չանել»:
Որպես օրինակ Փաշինյանը խոսեց դատաիրավական բարեփոխումների մասին. «Այն, որ Հայաստանում դատաիրավական համակարգը պետք է ռադիկալ բարեփոխումների ենթարկվի, նորություն չէ: Բայց ինձ համար միանշանակ է եղել, որ Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ չենք կարող ունենալ, առանց դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու»:

Վարչապետը հայտնեց, որ անցած տարի դատավորների դատարկ տեղերի համար հայտարարված մրցույթի ժամանակ չեն եղել բավարար թվով հավակնորդներ. «Դատավորները գիտեն, որ կաշառք չպետք է վերցնեն, գիտեն, որ բիզնեսով չպետք է զբաղվեն, գիտեն, որ պետք է ստանան մոտավորապես 400-600 հազար աշխատավարձ և որոշ դեպքերում դատապարտեն մարդկանց ցմահ ազատազարկման: Այս պայմաններում ո՞վ կցանկանա Հայաստանում դառնալ դատավոր»:
Վարչապետը նշեց, որ պետք է թափուր տեղերը զբաղեցնեն պրոֆեսիոնալ, սկզբունքային, ողնաշար, տեսլական, հավատ ունեցող մարդիկ. «Այսօր մասնավոր սեկտորում իրավաբանական խորհրդատվության համար ամսական ստանում են մինչև 3 միլիոն դրամ աշխատավարձ: Այս մարդկանց մենք ինչպե՞ս հրավիրենք, խնդրենք որ աշխատեն որպես դատավոր»:
Փաշինյանն ասաց, որ անցած տարի չէին կարող բարձրացնել դատավորների աշխատավարձը, քանի որ հանրությունը չէր ընկալի դա: Այս տարի բյուջեով նման հնարավորություն կա, սակայն հանրությունը կրկին դա չի ընկալելու:
Վարչապետի խոսքերով, միջազգային դոնորների աջակցությամբ 2-3 տարի դատավորները կստանան 2,5-3 միլիոն դրամ աշխատավարձ, այդ ընթացքում, երբ հանրությունը կհամոզվի, որ անկախ դատական համակարգը լավ բան է, դրանից հետո արդեն բյուջեով աշխատավարձը կբարձրացվի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր