Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

24 հուն 2019 14:09

Տեսանյութ.Մնացեք չափանիշների մեջ. արձագանքը լինելու է տասնապատիկ ուժեղ, չկասկածե՛ք,Էնքան հեգնեմ սաղին...

«Ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը իրեն այսպես պահում: Վայել չէ այսպիսի պահվածքը՝ նիստի դահլիճում բղավում եք, ընդհատում եք ելույթ ունեցողին: Հարգելիս, դուք որ ելույթ եք ունենում, 88 պատգամավոր ունեցող «Իմ քայլը» դաշինքից որևիցե մեկը չի բղավում, կամ եթե նման բան է լինում, դրա արձագանքը լինում է: Մի՛ արեք տենց: Խոսքը ոճաբանության մասին է, ու դա բոլորին է վերաբերում, կրկնում եմ` բոլորին:Էդ ինչ խոսելու ձև ա: Այստեղ ատելության մթնոլորտից եք խոսում՝ էյստեղից է սկսվում, երբ ծաղրում եք, հեգնում եք: Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկիդ պակաս չթվա»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամոսնյանին, ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:


Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին՝ Սիմոնյանը նկատեց. «Պետրոսյան Գևորգ, դա թեմայի մեջ էր, հա՞: Ասում էիք՝ էնքան փորձ ունեմ. ի՞նչ փորձի մասին է խոսքը՝ հոկտեմբերի 2-ը կազմակերպելու մասի՞ն է փորձը, թե՞ տղեն տղուն սիրուն, գեղեցիկ ասելու մասին է խոսքը: Բոլորդ մնացեք պատգամավորին վայել չափանիշների մեջ: Մի՛ արեք՝ արձագանքը լինելու է տասնապատիկ ուժեղ, չկասկածե՛ք: Այդ արձագանքը եղել է, երբ մենք իշխանություն չենք եղել և ոչ ոքից չենք վախեցել, հիմա պատկերացրեք՝ ոնց է լինելու դրա արձագանքը»:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր