Մոջթաբա Խամենեին խոստացել է, որ Թեհրանը վրեժ կլուծի երկու պատերшզմների բոլոր նահшտակների արյшն համար          Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել, կա վիրшվոր       Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 21,5%-ով    

25 հուն 2019 11:25

Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսում հայտնաբերել են կես կգ հերոին. վարորդն անտեղյակ է

Հայկական «Ավազառ բուս» ուղևորափոխադրող ընկերությանը պատկանող ավտոբուսին Վերին Լարս անցակետից վրացական կողմից թույլ չեն տվել մտնել Հայաստան, քանի որ գիրոսկուտեր սարքի մեջ հայտնաբերել են կես կիլոգրամ հերոին:

Այս մասին  նշեց ուղևորափոխադրող ընկերության պատասխանատու Վիգեն Հարությունյանը՝ հավելելով, որ ուղեբեռը ոչ իրենց ընկերությանը, ոչ էլ վարորդին չեն պատկանել, տվել են որպես ծանրոց փոխանցելու համար:
«Կրկնում եմ ՝մեր ընկերության, վարորդի հետ կապված խնդիր չկա, մենք փաստաբան ենք ներգրավել հարցի լուծման համար, իրավապահները կգտնեն՝ ով է փոխանցել, ինչու, այդ հարցերով զբաղվում են»,-վստահեցրեց Վիգեն Հարությունյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր