Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

24 հուն 2019 12:35

Վրաստանում ՀՀ դեսպանությունը զբաղվում է Վերին Լարսում ավտոբուսից իջեցված ՀՀ քաղաքացիների խնդրով

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը աշխատանքներ է տանում Վերին Լարսում մնացած  հայկական ուղեւորափոխադրող ընկերությանը պատկանող ամվտոբուսի  ուղևորների տեղափոխումը ՀՀ կազմակերպելու համար։ Այս մասին  հայտնեցին Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։
Նշենք, որ այս պահին Վերին Լարսի անցակետում սպասում են Մոսկվայից Հայաստան ժամանող ավտոբուսի 48 ուղեւոր՝ այդ թվում 13 երեխա։


Ավելի վաղ  հայտնել էինք, որ հունիսի 22–ին Մոսկվայից դուրս եկած հայկական ավտոբուսին գիշերվանից թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը։
 Մեր տեղեկություններով՝  հայկական «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերությանը պատկանող ամվտոբուսին Վերին Լարսի անցակետում կանգնեցրել են վրացի սահմանապահները։  Նախնական տեղեկություններով՝ սահմանապահները հայ վարորդի մոտից կասկածելի իր են հայտնաբերել, ինչից հետո քաղաքացիներին իջեցրել են, իսկ ավտոբուսը տեղափոխել զննության։
Հայ վարարոդին այս պահին հարցաքննում են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր