Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

25 հուն 2019 11:47

Ի նշան բողոքի՝Քոչարյանի Պաշտպանական խմբի անդամները չեն մասնակցելու այսօրվա դատական նիստին

Այսօր, ժամը 16։00 ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, պետք է հրապարակի ՀՀ Գլխավոր դատախազության կողմից բողոքարկված՝ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը կասեցնելու վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման վերաբերյալ վճիռը։
Հաշվի առնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը թույլ չի տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկայացնել իրենց դիրքորոշումները և, կոպտորեն ոտնահարելով մրցակցային դատավարության սկզբունքը, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, հայտարարում ենք, որ ո՛չ նախագահ Քոչարյանը, ո՛չ Պաշտպանական խմբի անդամները, ի նշան բողոքի, չեն մասնակցելու այսօր կայանալիք նիստին։
Պաշտպանական խումբ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր