18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

25 հուն 2019 17:38

Կա վտանգ, որ ԱՄՆ-ն կարող է կետային հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ. Տեսանյութ

«Հայացք» մամուլի ակումբում իրանագետ, Իրան-ԱՄՆ հարցերով մասնագետ Գոհար Իսկանդարյանը խոսեց Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունների, հնարավոր բախումների և դրա հետևանքով տարածաշրջանում սպասվող զարգացումների մասին:
 
Գոհար Իսկանդարյանը նշեց, որ Իրան-ԱՄՆ հարաբերությունները շարունակում են մնալ լարված, ու կա վտանգ, որ ԱՄՆ-ն կարող է կետային հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ. «Իրանի կողմից ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքի խոցումից հետո ԱՄՆ-ն որոշում էր կայացրել ռազմական գործողություններ սկսել Իրանում, սակայն վերջին պահին նախագահ Դոնալդ Թրամփը  մտադրությունը փոխել է՝ նշելով, որ անհամաչափ է լինելու հարվածը: Կան նաև այլ տեսակետներ, որ ակնհայտ է եղել Ռուսաստանի Դաշնության նախագահի ուղերձը Թրամփին, որ եթե եղավ նման բան, տարածաշրջանը պարզապես վառվելու է կրակների մեջ և  չեն կարողանալու խնդիրը լուծել: Կարծում եմ, որ Թրամփը որոշել է սպասել»,- ասաց Գոհար իսկանդարյանը: 
Գոհար Իսկանդարյանը նաև ասաց, որ հունիսի 28-29-ին Ճապոնիայում տեղի է ունենալու G-20-ի հանդիպումը, և արդեն նախանշված է հանդիպումների օրակարգը. «Այս հանդիպումների ժամանակ օրակարգում լինելու է նաև Իրանի հարցը և քննարկվելու է, թե ինչպես երկու երկրների միջև լարվածությունը թուլացնել, որովհետև տեսնում ենք՝ ավելի ու ավելի է թեժանում խնդիրը և կարիք կա որոշակի չափով հանդարտեցման»,-նկատեց բանախոսը:
Ամբողջական ասուլիսը՝ Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր