Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

26 հուն 2019 11:28

Քննության վրա Քոչարյանը կարող է ազդել նաև անազատության մեջ. նրան կալանավորված պահելը պետք է հիմնավորել իրավական տեսանկյունից․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երեկ երիտասարդ տաքսիստն ինձ ասում է՝ «Քոչարյանի հարցազրույցը նայեցի, վախեցա, կարո՞ղ է հետ գա»: Այդ պահին 16-ն անց մոտավորապես 5 րոպե էր, և ինձ արդեն հայտնի էր, որ Երկրորդ նախագահին նորից կալանավորելու են: Երբ այդ լուրը հայտնեցի վարորդին, քիչ էր մնում ինձ գրկեր: Եվ հետո ամբողջ ճանապարհի ընթացքում պատմում էր, որ իր հոր հետ ամբողջությամբ դիտել է հարցազրույցը, անհանգստացել է, գիշերը չի քնել, և պատճառը երկրորդ նախագահի ագրեսիվ, ինքնավստահ կեցվածքն էր:
Ճիշտն ասած, այս պարագայում ես կիսում եմ մարդկանց զգացմունքները՝ մանավանդ, որ թե՛ հարցազրույցների և թե՛ դատաքննության ժամանակ Քոչարյանն իսկապես իրեն ամբարտավան է պահում, հաճախ նաև ստում է, մասնավորապես, այն մասին, թե Հայաստանի «դժոխքն» ինչպիսի դրախտ է ինքը սարքել 1998-2008 թվականներին: Հայաստանը դրախտ չէր 1998-ին, դրախտ չէր 2008-ին, 2018-ին և այդպիսին չի լինի 2028-ին: Բայց կյանքը երբեմն դժոխք են սարքում այն ոխակալ ղեկավարները, ում թիկնապահները մարդ են սպանում իրենց (այդ ղեկավարներին) «սխալ բարևելու» համար: Մնացած բաների մասին չասեմ՝ բոլորս ամեն ինչ հիշում ենք: Մի խոսքով, անձամբ ես ինձ ավելի հանգիստ և ապահով եմ զգում, երբ այդ անձնավորությունն անազատության մեջ է: Բայց եթե մի կողմ դնենք զգացմունքները, ապա զուտ իրավական առումով պետք է հասկանալ, թե ո՞րն է Երկրորդ նախագահին կալանավորելու իմաստը: Քոչարյանը, ինչպես արդեն առիթ էի ունեցել արձանագրելու, այն մարդկանցից չէ, ով կցանկանա փախչել՝ դա վերջ կդներ նրա քաղաքական հավակնություններին և գետնին կհավասարեցներ նրա «վոինի» իմիջը:
Իսկ ազդելո՞ւ է արդյոք նա գործի քննության վրա: Իհարկե, ազդելու է: Նյութական և տեղեկատվական լուրջ ռեսուրսներ ունեցող գործիչն ունի դրա բոլոր հնարավորությունները, և նրա օգտին հրավիրվող ցույցերի ժամանակ մասնակիցներին բաժանվող պիցցան այստեղ միայն այսբերգի երևացող մասն է, ավելի ճիշտ՝ այսբերգի երևացող մասի մեկ տոկոսը: Վստահ եմ, որ Քոչարյանն ազդեցություն ունի կոռումպացված բյուրոկրատիայի բազմաթիվ ներկայացուցիչների վրա: Բայց քննության վրա Երկրորդ նախագահը կարող է ազդել ինչպես ազատության, այնպես էլ անազատության մեջ: Բացառված չէ անգամ, որ կալանավորված վիճակում ազդեցությունն ավելի արդյունավետ լինի՝ այս դեպքում գուցե օգնի «տառապյալի պսակը»: Այնպես որ հույզերը՝ հույզերով, բայց մինչև դատավճիռը Քոչարյանին կալանավորված պահելը պետք է հիմնավորել իրավական տեսանկյունից: Արդյո՞ք դատարանը դա հիմնավորել է»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր