Տեսանյութ.Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը          Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ       Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա    

26 հուն 2019 14:25

Տեսանյութ. Անտառից լացի ձայներ են լսվել, պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված նորածնի են գտել

ԱՄՆ Ջորջիա նահանգի անտառներից մեկում պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված նորածին երեխա է հայտնաբերվել, հաղորդում է Fox News-ը:

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 6-ին, սակայն ոստիկանությունը երեխային փրկելու տեսագրությունը հրապարակել է միայն այժմ՝ հույս ունենալով, որ այն կցրի մարդկանց թերահավատությունը և կօգնի լույս սփռել փոքրիկի գործի վրա:

Հաղորդվում է, որ տեղի բնակիչը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով անտառից երեխայի լացի ձայների մասին, որոնք սկզբում նրան կենդանու ձայներ են թվացել:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է աշխատակիցը պատռում պոլիէթիլենային տոպրակը, դուրս բերում նորածնին և նրան փաթաթում ծածկոցի մեջ: Այժմ ոստիկանությունը փնտրում է Ինդիանա անունով կնքված աղջնակի մորը: Իշխանություններն արդեն համապատասխան հայտարարությամբ են հանդես եկել՝ խնդրելով երեխայի մոր մասին տեղեկություն իմացող անձանց դիմել իրավապահ մարմիններին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր