Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

27 հուն 2019 11:47

Տեսանյութ. Եթե երեխաներս ապագայում գեյ կամ լեսբուհի դառնան, ինձ համար դա նորմալ կլինի. արքայազն Ուիլյամ

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը, որը երեք երեխաների հայր է, խոսել է միասեռականության թեմայով՝ հայտարարելով, որ եթե իր երեխաները միասեռական լինեն, ապա ինքը դա միանգամայն նորմալ կընդունի: 

Ինչպես նշում է The Guardian-ը, արքայազնը միևնույն ժամանակ ընդգծել է, որ իրեն անհանգստացնում են այն  ճնշումը, հետապնդումները, որոնք կարող են կիրառվել իր երեխաների նկատմամբ, եթե նրանք ապագայում գեյ կամ լեսբուհի դառնան:

Բրիտանական գահի հավակնորդը հավելել է, որ այս հարցը քննարկել է կնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի հետ:

Աղբյուրը մանրամասնում է, որ արքայազն Ուիլյամն այս մասին ասել է ԼԳԲՏ համայնքի բարեգործական  կազմակերպության գլխամաս կատարած այցելության ժամանակ:

Հանդիպմանը ներկա միասեռական երիտասարդներից մեկը հետաքրքրվել է՝ ինչպես արքայազնը կարձագանքի, եթե իր երեխաները մի օր ասեն. «Հայրի՛կ, ես գեյ եմ կամ, հայրի՛կ, ես լեսբուհի եմ»:

«Կարծում եմ՝ դու այդ մասին չես մտածում, քանի դեռ ծնող չես: Իմ դեպքում ակնհայտ է, որ ես դա միանշանակ նորմալ կընդունեմ: Ինձ ավելի շատ կանհանգստացնի ոչ թե նրանց միասեռական լինելը, այլ այն, թե ինչպես են մյուսներն արձագանքելու դրան, ընդունելու այդ փաստը, ինչպես նաև այն ճշումը, որ գործադրվելու է նրանց նկատմամբ»,-նշել է նա:

Արքայազնը խոստովանել է, որ երեխաներ ունենալուց հետո հաճախ է մտածել այդ հարցի շուրջ:

«Կցանկանայի, որ ապրեինք մի աշխարհում, որտեղ դա նորմալ կլիներ: Բայց հատկապես իմ ընտանիքի, մեր զբաղեցրած դիրքի դեպքում, դա ինձ ստիպում է մի քիչ անհանգստանալ»,-ասել է Ուիլյամը:

Նշենք, որ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ունեն երեք երեխա՝ հնգամյա արքայազն Ջորջը, չորսամյա արքայադուստր Շառլոթն ու մեկամյա արքայազն Լուին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր