Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ          Տեսանյութ.Արգելվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից, քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ       Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած    

27 հուն 2019 12:11

Նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամի փոխարեն դարձնել 68 հազար դրամ

Այսօր կառավարությունը հաստատեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագիծը:

Զեկուցող Գեմաֆին Գասպարյանը ներկայացրեց  ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափը սահմանել 55 հազար դրամի փոխարեն 63 հազար, այնինչ կառավարությունն առաջարկում է, որ այն սահմանվի 68 հազար դրամ:
Նա ներկայացրեց հաշվարկի հիմքերը, որտեղ կարևորվել է նվազագույն սպառողական զամբյուղը:

«Ուղիղ փոխելու ենք 45 հազար մասնավոր և 35 հազար պետական ոլորտում աշխատողների   աշխատավարձի չափը, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ»,-ասաց նա և նշեց, որ նրանց աշխատավարձը շուրջ 23-24 տոկոսով ավելանում է:
Վարչապետը կարևորեց նաև աշխատողների իրավունքների պաշտպանությունը, քանի որ կառավարության անդամների կողմից մտահոգություններ եղան, որ հնարավոր է՝ գործատուն մանևրելու հնարավորություններ ունենա ժամերի քանակով, ինչը ևս պետք է կանոնակարգել օրենքով, որպեսզի նման հնարավորություն չլինի:  Հարցը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր