Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

27 հուն 2019 13:48

Վրաստանի մաքսավորները խոչընդոտում են հայկական ապրանքների արտահանմանը. գնալով քրոնիկ բնույթ է կրում

Վրաստանի մաքսավորները խոչնդոտում են հայկական ապրանքների արտահանմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ ընկերության լրատվական ծառայությունը:
Ընկերությունը խնդրում է, բարձրաձայնել խնդիրը՝ այն հասցնելով Հայաստանի, Վրաստանի պատկան մարմիններին, քանի որ այն գնալով քրոնիկ բնույթ է կրում, ինչը ոչ միայն մեր ընկերության, այլ նաև շատ արտահանողների համար լուրջ խոչնդոտ  է:

«Մեր երկրների միջեւ տնտեսական համագործակցության առանցքային ուղղություններից մեկը տարանցիկ բեռնափոխադրումներն է, որը վերջին տարիների ընթացքում դինամիկ  աճում է:
Միեւնույն ժամանակ, մեր ընկերությունը աննախադեպ իրավիճակի մեջ է հայտնվել, երբ  բեռները ստուգելու պատճառաբանությամբ մի քանի շաբաթ մնում են Վրաստանի մաքսային տերմինալում:
Կոնկրետ Դոնեցկ ուղևորվող ՍՊՍ Սիգարոն ընկերության ավտոմեքենան 06.06.2019 թվականից Գեզի մաքսային տերմինալում անգործունակ կանգնած է: Մաքսային մարմնի աշխատակիցների հավաստմամբ, քանի որ մաքսային սահմանով փոխադրվող ապրանքը գծանշվել է որպես կարմիր գծի ենթակա, պետք է ստուգում անցնի: Մենք կողմ ենք օրենքի շրջանակներում ցանկացած ստուգման բայց խնդիրն այն է, որ առավելագույնը 1-2 օր տևող ստուգման համար, ավտոմեքենան բեռով հանդերձ, շաբաթներով կարող են պահել։ Ստեղծված խնդիրների պատճառով ընկերությունը լրջագույն վնասներ է կրում:
Սա լուրջ խոչնդոտ է ոչ միայն մեր ընկերության, այլև շատ արտահանողների համար: Այդ իսկ պատճառով դիմում ենք Հայաստանի և Վրաստանի պատկան մարմիններին և խնդրում հարցին համակարգային մոտեցում ցուցաբերել ու համապատասխան քայլեր ձեռնարկել վիճակը շտկելու, հետագայում դրա կրկնությունը բացառելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր