Համեմը ունի հատկություններ, որոնք տարատեսակ հիվանդություններ են բուժում          Ըստ կենդանակերպի նշանների ամենակատարյալ կանանց եռյակը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

29 հուն 2019 13:12

Տեսանյութ. Միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի.Ինձ չի թվում, որ արցախյան ազատամարտի անհետ կորածներից ինչ-որ մեկը ողջ լինի

Մենք ԵԿՄ-ում ժուռնալ ենք բացել մարզերում՝ անհետ կորածներին, զոհվածներ, ողջ մնացածներ, արդեն հետո մահացածներ, ապրիլյան պատերազմի մասնակիցներ: Այս մասին այսօր` հունիսի 29-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյան:
Անդրադառնալով նրան, որ անհետ կորածներից շատերի հարազատները նշում են, որ գիտեն, թե որտեղ են աճյունները, վերադարձնելու անհրաժեշտությունից են խոսում, Սասուն Միքայելյանն ասաց, որ ինքն էլ ունի զինակիցներ, որոնք անհետ կորած են: Նա բացառեց, որ անհետ կորածների մեջ կան այնպիսիք, որոնք ողջ են. «Ինձ չի թվում, որ արցախյան ազատամարտի անհետ կորածներից ինչ-որ մեկը ողջ լինի կամ բերդերում լինի, ու մենք տեղյակ չլինենք»:
Նշենք, որ այսօր՝ հունիսի 29-ին, «Եռաբլուր» պանթեոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան:
Միջոցառմանը ներկա էին պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ազատամարտիկներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի անդամներ:
 
Սասուն Միքայելյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ ցույց տվեց Ապրիլյան քառօրյա պատերազմը՝ ասաց.
«Ապրիլյան պատերազմում հայ ժողովուրդն ապացուցեց, որ՝ ձեռքներդ հեռու, ոտքներդ մի ձգեք, ոտնձգություն չանեք մեր սահմաններին, և ադրբեջանցին նորից մռթին կերավ, կներեք: Էդ մեծ հաղթանակ էր, որովհետև մեր երիտասարդներն ապացուցեցին, որ որևէ ոտնձգություն չի կարա լինել մեր սահմանին, ու էդ փոքր թվաքանակին կարողացան Ադրբեջանի մեծ բանակի դեմ կանգնել, ես դա համարում եմ մեծ հաղթանակ, եւ մեծ հավատ, որ հետագայում մեր երիտասարդները վստահ կանգնեն սահմանին»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր