«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

29 հուն 2019 14:00

Քարդաշյանին մեղադրում են. Կիմոնոն ճապոնական է, հանել եք դրա իմաստը և վերագրել եք ձեր բրենդին

Քիմ Քարդաշյանը հրաժարվել է փոխել իր՝ մարմինը ձգող ներքնազգեստի անվանումը՝ Կիմոնոն՝ չնայած ճապոնացիների քննադատություններին։
38 -ամյա հեռուստաաստղը հայտարարել է, որը խորը հարգանք է տածում ճապոնական մշակույթում կիմոնոյի դերի նկատմամբ։ Ավելին, նա չի ծրագրում ճապոնացիների ավանդական հագուստը հիշեցնող կոստյումներ ստեղծել և վաճառել։
Նա հավելել է, որ հպարտանում է իր՝ մարմինը ձգող ներքնազգեստի ապրանքանիշով։
Քիմ Քարդաշյանին մեղադրել են ճապոնական մշակույթի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ, գրում է USA Today-ը: Քիմը ենթարկվել է քննադատության, քանի որ իր անունով արտադրված ներքնազգեստների շարքն անվանել է Կիմոնո:

Շարքի շնորհանդեսին Քիմը նշել է, որ այդ միտքն իր գլխում ծագել է շուրջ 15 տարի առաջ, սակայն որոշ երկրպագուներ քննադատել են նրան:
«Դուք դիտմամբ վերցրել եք հատուկ մշակութային նշանակություն ունեցող ճապոնական բառ, հանել եք դրա իմաստը և վերագրել եք ձեր բրենդին. ճապոնացիները կկատաղեն»,- գրել է թվիթերյան օգտատերերից մեկը:
Քարդաշյանը հերքել է բոլոր մեղադրանքները և նշել, որ շարքը Կիմոնո է անվանել՝  ի նշան հարգանքի:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր