18:41 - Աշուղ Ջիվանու և Վահան Տերյանի ծննդավայրերում կրկին տոն էր. Տեսանյութ         17:59 - Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է բերման ենթարկվել      17:07 - Նազիկ Ամիրյանը հերքում է, որ ամուսինն է տարիներ առաջ շղթայած անձին կտտանքների ենթարկել    

01 հուլ 2019 15:08

Տեսանյութ.Գլխավոր դատախազը՝ «Մարտի 1»-ի զոհերի՝ 10–ից ավելի լինելու մասին. բայց դա չի բացառվում...

Միհրան Պողոսյանի հետ կապված որևէ անհանգստացնող ազդակ  չկա: Դատախազության օրվան նվիրված միջոցառումից հետո՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացին:

«Մենք ապահովում ենք այդ ոլորտում համագործակցությունը մեր ռուս գործընկերների հետ»,-ասաց նա:
Լրագրողների դիտարկմանը, թե Սեդա Սաֆարյանն ասել էր, որ Դատախազության շենքում 2008-ի մարտի 1-ին եղել է գաղտնի շտաբ, նա արձագանքեց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում:

«Որ պահին ինձ այդպիսի տեղեկություններ հայտնի դառնան, առավել ևս քրեական գործով, նրանք, ովքեր այդ շտաբի կազմում դրսևորել են հանցավոր վարքագիծ, կհամալրեն Ձեզ հայտնիների շարքը»,- վստահեցրեց գլխավոր դատախազը:
Անդրադառնալով զորամիավորումների՝ Մարտի 1-ի գործողություններին միանալու հավանականությանը, նա նշեց, որ եթե սպասենք, ապա կիմանանք, թե արդյո՞ք միացել են դրանք, որտեղից և ինչ գործունեություն են ծավալել:
«Մեզ համար էական նշանակություն ունեցողը այստեղ հետևյալն է՝ բանակը ներգրավվե՞լ է, և դա ասելով՝ ամենալայն իմաստով մենք հասկանում ենք՝ առանց իր տեղակայման կամ կոնկրետ նշանակության»,- ասաց նա:
Նա նշեց նաև, որ ուղղորդվող տեղեկատվական հոսքեր կան, որոնց ճնշում են իրենց, բայց դատախազները դրանից չեն վախենում:
Հարցին, թե արդյոք իրեն չի կաշկանդում այն, որ ԱԱԾ պետն ու ՀՔԾ պետը նրան պարգևատրել են՝ հաշվի առնելով, որ իրենց վարույթում քննվող գործերի նկատմամբ  վերահսկողություն են իրականացնում, Արթուր Դավթյանը պատասխանեց․ «Դու հավատու՞մ ես դրան: Չի կարող նման բան լինել: Ուզում եմ մի բան իմանաք՝ ես եմ պարգևատրողը, ԱԱԾ տնօրենն է պարգևատրում,  դա մեր տնից չենք բերել: Դա պետության այդ կառույցի անունից տրվողն է: Հետևաբար, դա չի կարող կաշկանդել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե արդյո՞ք դատարանի դռները փակելը Դատախազությունը հանցագործության հատկանիշ պարունակող չի համարում, նա արձագանքեց «Դուք տեսե՞լ եք դատախազության վարքագիծն այդ օրերին: Որպեսզի միասնական մոտեցում ցուցաբերվեր, ապահովեցինք, որ պատշաճ սուբյեկտը քննությունն իրականացներ: Դա արվել է, և տրվել է իրավական գնահատական»,- ասաց նա: 
Հարցին, թե արդյո՞ք իրեն բավարարել են Վերաքննիչ դատարանի վճիռները՝ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված, գլխավոր դատախազը պատասխանեց․«Դա մեր բողոքների բավարարում էր: Հետևաբար, բավարարում է»:
Հարցին, թե արդյոք չի՞ հարցրել Նիկոլ Փաշինյանին, թե ինչպես է եղել, որ իր նկատմամբ հեղափոխությունից հետո վերաբերմունք է փոխել, նա պատասխանեց՝ ոչ:
Մեկ այլ հարցին, թե արդյոք լեգիտիմ կարող է լինել այս Սահմանադրական դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը, եթե հաշվի ենք առնում, որ այնտեղ վեճ կա, Դավթյանը պատասխանեց․«Քանի որ այս պահի դրությամբ այդ հարցի քննարկումն ընթացքի մեջ է, ես  առիթ եմ ունեցել, չեմ կարող շռայլություններ թույլ տալ՝ մասնագիտական կարծիք հայտնել»:
Արթուր Դավթյանը նշեց, որ նոր քննության արդյունքները շատ հաճախ տարբերվում են նախորդ քննության արդյունքներից: «Ավելին՝ նոր քննության արդյունքում ձեռք են բերվում արդյունքներ, որոնք նախորդ դատական ակտերում ձեռք բերված ապացույցները բեկանելու հիմք են տալիս:  Հիմա մենք այդ դատական ակտերը վերանայում ենք»,- ասաց նա:
Նա նշեց, որ դեռ այս պահի դրությամբ չունեն տեղեկություն, որ Մարտի 1-ի զոհերը 10-ից ավելին են եղել: «Չի բացառվում դա, բայց չի եղել այսքան ժամանակ այդպիսի տեղեկատվություն»:
Իսկ դիտարկմանը, թե ինքը մտերմիկ հարաբերություններ ունի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, արդյոք նրան դա չի՞ օժանդակում, Արթուր Դավթյանը պատասխանեց․ «Մտերմիկ հարաբերություն ես բազում մարդկանց հետ կարող եմ ունենալ: Պաշտոնական գործունեության մեջ մտերիմներ չկան»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր