Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք          Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

02 հուլ 2019 10:22

ՌԴ-ն բարձր մարտական պատրաստության վիճակի է բերել իր զորքերը.Վրաստանի դեմ օգտագործելը վտանգավոր է ՀՀ-ի համար.«Ժամանակ»

«Վերջին 10 օրվա իրադարձությունները Վրաստանում կտրուկ սրեցին վրաց-ռուսական՝ առանց այդ էլ վատ վիճակում գտնվող հարաբերությունները: Պաշտոնական Մոսկվան շատ կտրուկ արձագանքեց Թբիլիսիում հունիսի 20-ին սկսված բողոքի զանգվածային ցույցերին, որոնք մի զգալի առումով վերաբերում էին հենց Ռուսաստանի հետ կապված խնդիրներին: Մասնավորապես, կրկին բարձրացվեց Ռուսաստանի կողմից Աբխազիան և Հարավային Օսիան «օկուպացնելու» խնդիրը, քննադատեցին ռուսական քաղաքականությունը տարածաշրջանում և անձնական վիրավորանքներ հնչեցվեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:

Ի դեպ, բողոքի ցույցերի սկսվելու պատճառը վրաց հանրության շրջանում կրկին կապված էր ռուսական գործոնի հետ: Վրացիներին խիստ զայրացրել էր այն փաստը, որ Վրաստանի խորհրդարանում մեկնարկած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ընթացքում ռուս պատվիրակ Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր խորհրդարանի նախագահի աթոռը: Հետագայում Գավրիլովին Վրաստան հրավիրած Զաքարիա Կուցաշվիլին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից, պիտի ներողություն խնդրեր հրապարակում ցուցարարներից նման բան թույլ տալու համար: Իսկ Գավրիլովի ուղղությամբ ցուցարարները ձվեր և շշեր նետեցին: Ռուսաստանի պատվիրակությունը ստիպված էր լքել Վրաստանի տարածքը:
ՌԴ նախագահ Պուտինի խոսնակը Վրաստանում տեղի ունեցածը «ռուսատյացության հիստերիա» է անվանել: Իսկ Պուտինը հաջորդ իսկ օրը ձեռնամուխ եղավ Վրաստանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցների կիրառմանը. հրաման ստորագրվեց ՌԴ-ից դեպի Վրաստան ավիափոխադրումները արգելելու մասին: Այս իրադարձությունների ֆոնին լրահոսում հայտնվեց մեկ այլ ուշագրավ նորություն Ռուսաստանից. ռուսական լրատվամիջոցները հաղորդեցին, որ ՌԴ նախագահի հրամանով ՌԴ զինված ուժերի Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերը, Արևելյան և Հարավային ռազմական օկրուգների զինվորական ստորաբաժանումները, այդ թվում՝ Հայաստանում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի և Էրեբունու օդանավակայանում տեղակայված ռուսական 3624-րդ ավիաբազայի զորքերը բերվել են մարտական բարձր պատրաստականության վիճակի:

Մեզ հետ զրույցում մեկնաբանելով այս լուրը՝ վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ եթե կան մարդիկ, որոնք բոլոր անհասկանալի իրավիճակներում որոշում են պառկել քնելու, ապա Ռուսաստանի ղեկավարությունը բոլոր անհասկանալի իրավիճակներում զորաշարժեր է իրականացնում:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը լուրջ ռիսկեր է տեսնում ռուս-վրացական լարվածության մեջ Հայաստանի համար: Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական զորքերը Վրաստանի դեմ օգտագործելը աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի համար, ուստի մեր իշխանությունները ոչ մի դեպքում չպետք է դա թույլ տան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր