Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

05 հուլ 2019 10:15

«Պասլատ անեիր էդ քաղաքացուն». Նախարարը չի շտապում ստորագրել աղմկահարույց նիստի արձանագրությունը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 1-ին տեղի ունեցած առողջապահական խորհրդի հայտնի նիստի արձանագրությունը մինչ օրս չկա. քար լռություն է: Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, այդ նիստի ժամանակ է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բարկացել տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի վրա, որն իր նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանին տուգանել էր:
Երբ Խուրշուդյանն ասել է` ի՞նչ անեի. քաղաքացու դիմում կար, նախարարը բղավել է` «պասլատ անեիր էդ քաղաքացուն»: Հասկանալու համար, թե ինչու մինչ այժմ հայտնի նիստի արձանագրությունը տեղադրված չէ կայքէջում, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին, որը մեզ հետ զրույցում նշեց. «Սպասում ենք, մինչեւ առողջապահության նախարարը ստորագրի: Ուղարկել ենք իրեն՝ ստորագրման. երբ կստորագրի, այդ ժամանակ էլ կկախենք»:

Մեզ մնում է սպասել՝ հասկանալու համար, թե ինչ չափով կխմբագրվի այդ արձանագրությունը, եւ արդյոք քաղաքացուն «պասլատ անելու» տողերը դուրս կթռչեն տեքստից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր