Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

05 հուլ 2019 12:17

«Հմի էդ Մուշոյին լխկո՞ւմ ենք, ընգեր».Օրենքով գողերի գաղտնալսումը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի եւ Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքի քննությունը:
Նշենք, որ ամբաստանյալների դատավճռի դեմ բողոք է ներկայացրել Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը: Դատախազը պահանջել է բեկանել դատավճիռը, ամբաստանյալներին մեղավոր ճանաչել նախաքննական մարմնի կողմից մեղսագրված արարքների համար, Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8 տարի, Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարի, իսկ Արմեն Գասպարյանին՝ 1 տարի 6 ամիս ազատազրկման:


Վերաքննիչ բողոք է բերել նաեւ ամբաստանյալ՝ Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ պահանջելով իր պաշտպանյալի մասով բեկանել ու փոփոխել դատավճիռը, Պետրոս Իսրայելյանին ճանաչել անպարտ ու արդարացնել:
Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը այսօր դատարանում հասցրեց ներկայացնել բողոքի մի մասը: Առաջին ատյանի դատարանը որպես ապացույց թույլատրելի չի ճանաչել իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները, գտել է, որ այդպիսի ապացույցի տեսակ նախատեսված չէ քրեական դատավարության օրենսգրքով:
Դատախազը անհրաժեշտ համարեց հրապարկել հեռախոսային խոսակցությունների վերահսկում գործողության արդյունքում գաղտնալսված՝ Ալիկ Բանդուրյանի ու Պետրոս Իսրայելյանի, Ալիկ Բանդուրյանի ու Արմեն Գասպարյանի եւ այլ խոսակցությունները, որոշ մեջբերումներ կատարեց:
Այդ հեռախոսային խոսակցություններից պարզ է դառնում, որ Ալիկ Բանդուրյանն ու Պետրոս Իսրայելյանը պայմանավորվածություն են ձեռք բերում Մուշեղ Մուշեղյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ:
Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրաելյանին հորդորում է այնպես ծեծել, որ Մուշեղյանը հիվանդանոց ընկնի: Նշենք, որ այս հեռախոսային խոսակցությունները հրապարակվել էին առաջին ատյանի դատարանում, սակայն դրանք ապակիներից այն կողմ գտնվողների համար լսելի չէին դարձել:
Ալիկ Բանդուրյանի հետ խոսակցության ընթացքում Պետրոս Իսրայելյանը հեռախոսը փոխանցում է Մուշեղի հետ նկուղային հարկում գտնվող քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանին, եւ Նորատուսցի Ալիկը նրան ասում է, որ տարածքից գնա, նշում է, որ այդ մասին տեղյակ է նաեւ քրեական հեղինակություն Զապը՝ Անդրանիկ Սողոյանը:
«Հմի էդ Մուշոյին լխկո՞ւմ ենք մենք ընգեր»,- Ալիկ Բանդուրյանին հարցնում է:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր