Եթե Դավիթը կալանավորվի և նրան որևէ բան լինի, դա բոլորի խղճին է լինելու․ մի խումբ մտահոգ քաղաքացիներ դատախազության մոտ են          «Ուժեղ Հայաստան»-ը ներկայացրել է ԱԺ ընտրություններում առաջին 36 թեկնածուների ցանկը       Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերականգնել Գզոյանին իր պաշտոնում    

05 հուլ 2019 14:53

Սյունիքում 20-ամյա հղի է մահացել

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մահացել է 20-ամյա հղի կին։ Այս մասին տեղեկանում ենք  ոստիկանության Գորիսի բաժնից։
Երեկ՝ հուլիսի 4-ին, ժամը 20։10-ին ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացել է նույն քաղաքի բնակիչ 20-ամյա հղի կին։ Կնոջը մահացած գտել է հարեւանը եւ ահազանգել շտապ օգնություն, ոստիկանությանն էլ ահազանգել է շտապ օգնությունը։ Նախապատրաստվում են նյութեր դեպքի հանգամանքները պարզելու համար։


Ավելի վաղ armeniasputnik.am-ը  հայտնել էր, որ հղի կինն ուներ 2 տարեկան երեխա։ Հարեւանը լսել էր երեխայի լացի ձայնը, եւ գտել կնոջը մահացած։ Դեպքի ժամանակ ընտանիքի անդամներից ոչ ոք տանը չի եղել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր