Նիկոլ Փաշինյանը փաստորեն գնացել է գործարքի, նա կառուցում է ԹՐԻՓՓ-ը՝ ներքաշելով Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի ու Իրանի միջև աշխարհաքաղաքական հակամարտության մեջ          Եթե Ռոբերտ Քոչարյանն այնքան է իրականության զգացումը կորցրել, որ մտածում է ընտրություններում կարող է հաղթել, մնում է միայն կարեկցել այդ մարդուն       Մեր վաղեմի հակառակորդները մեզ ընկեր չեն կարող լինել, բայց կապերը կկարգավորենք    

06 հուլ 2019 16:09

Հանցավոր սխեմա. Ձորաղբյուրի ամառանոցներում 2 շաբաթ է՝ ոռոգման ջուր չկա. Մեկ ցիստեռն ջուրը վաճառում են 10 հազար դրամով

«Նոր Հայաստանում» շարունակվում են «Հին Հայաստանի» հոռի բարքերը:
Ջորաղբյուրի ամառանոցներում արդեն 2 շաբաթ է ոռոգման ջուր չկա: Ակնհայտ է, որ ամռան տապին ոռոգման ջուր չտալը լրջագույն վնաս կարող է հասցնել ծառերին եւ թփերին:
Սակայն Ձորաղբյուրի ամառանոցներին ոռոգման ջուր հատկացնողներն (այսպես կոչված ՋՕԸ) ունեն ուրույն մտածելակերպ եւ այս իրավիճակն օգտագործում են բավական շահավետ բիզնես անելու նպատակով: Տարատեսակ  պատճառաբանություններով հիմնավորելով շաբաթներով  ջուր չտալը, նրանք այդ նույն ջուրը բնակիչներին վաճառում են ցիստեռններով:
Այս ոչ բռնի, թավշյա իրավիճակում ամառանոցի  բնակիչներին այլ ելք չի մնում, քան ցիստեռններով ջուր գնելը' սեփական այգին կործանումից  փրկելու համար: 1 ցիստեռն կամ 7 տոննա ջուրը տաղանդավոր ձեռներեցները վաճառում են 10.000  դրամով:
Ձորաղբյուրի ամառանոցների բնակիչները համոզված են, որ ոռոգման ջուր չտալը եւ այդ ջուրը թանկ վաճառելը հանցավոր սխեմայի դրսեւորում է: Հրավիրում ենք Ջրային կոմիտեի եւ այլ պատկան մարմինների ուշադրությունը, որպեսզի պարզվի, թե ինչպես է Թավշյա հեղափոխությունից հետո հնարավոր, որ Հայաստանում լինի այսպիսի հանցավոր մտածելակերպ եւ գործելաոճ:
Ձորաղբյուրի ամառանոցների մի խումբ բնակիչներ»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր