Փաշինյանը եկել է իշխանության աշխարհաքաղաքական հանձնարարականները կատարելու.ո՞ւր էր երկրի նախագահը, ո՞վ է այդ թողտվության մեղավորը
Իսկզբանե ներքաղաքական կյանքը Հայաստանում աղավաղվեց, դուրս եկավ քաղաքական գործընթացների տրամաբանությունից, անունը դրեցին ժողովրդի իշխանություն, իրականում իրականություն դարձավ լրիվ այլ աշխարհաքաղաքական հանձնարարական։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը։
«Այսօրվա ներքաղաքական կյանքը հենց այդ աշխարհաքաղաքական հանձնարարականի տրամաբանությամբ է ընթանում։ Մենք տեսնում ենք ինչպես է ԱԺ–ն աշխատում, ինչ անլուրջ վերաբերմունք ունի իր իսկ առաջադրած թեկնածուների նկատմամբ, այս ամենը տանում է ներքաղաքական կյանքի անլրջացմանը, երկրում դրությունն ապաքաղաքականացնի, որ իշխանությունը զավթած Նիկոլ Փաշինյանը կարողանա իրականացնել այն հանձնարարականները, որի համար եկել է իշխանության»,–նշեց նա։
Մարգարիտ Եսայանի խոսքով՝ այսօր ՀՀ ներքաղաքական կյանքում ընթացող գործընթացները լուրջ աշխարհաքաղաքական կոնտրոններում են ծրագրվում. «Որոշակի օրենսդրական նախաձեռնություններ, կոնվենցիաների վավերացումներ, հարձակումներ ՍԴ–ի վրա, սրանք տեղային նշանակության գործխողություններ են, սակայն սրանք լուրջ կենտրոններում ծրագրված գործողություններ են»։

«Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղեկցությամբ ՀՀ նախագահի նստավայրում կանանց կողմից հրապարակված տեսանյութն առաջին հայացքից ինձ թվաց մոնտաժ է եւ իրականությանը չի համապատասխանում՝ասաց Մարգարիտ Եսայանը։
«Սակայն օրվա ընթացքում պարզ դարձավ, որ դա իրականություն է, եւ շատ ցավալի է։ Հարց է առաջանում՝ ո՞ւր է նախագահը եւ ո՞վ է անցաթուղթ տվել։ Ես հիշում եմ, որ ե՛ւ լրագրող, ե՛ւ պատգամավոր եղած ժամանակ բավականին բարդ էր նախագահական նստավայր մտնելը»։
Մարգարիտ Եսայանը շեշտեց՝ հիմա պետք է պարզել՝ ո՞ւր էր երկրի նախագահը, ո՞վ է այդ թողտվության մեղավորը, այդ անցաթուղթն ո՞վ է իջեցրել, ի՞նչ նպատակով էին այդ անձինք մտել երկրի նախագահի նստավայր. «Ես կարծում եմ՝ այստեղ երկրի անվտանգության խնդիր կա, քանի որ վաղը այդ երիտասարդին կամ այլ անձանց որոշ ուժեր կարող են օգտագործել, որպեսզի մտնեն նախագահական ահաբեկչություն կամ այլ գործողություններ իրականացնելու համար։ Կարծում եմ՝ համապատասխան մարմինները այստեղ գործ ունեն անելու»։
Նա վստահ է՝ այսօրվա իշխանությունները լուրջ վտանգ են ներկայացնում երկրի անվտանգությանը իրենց ամենաթողությամբ. «Սրան պետք է հաջորդի նախագահի պարզաբանումը, քանի որ սա եւս երկրի խորհրդանիշ է»։
Մարգարիտ Եսայանը նաեւ հավելեց՝ պետք է բարձրացվի այդ պատգամավորի մանդատի հարցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվել էր մի տեսանյութ, որտեղ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին ընկերակցող գեղեցկուհիներից մեկը ցուցադրում է, թե ինչպես են շրջում ու սելֆիներ անում նախագահական նստավայրում։ Ինչպես երեւում է, Հայկ Սարգսյանը նրանց էքսկուրսիայի է տարել ՀՀ նախագահի նստավայր։