«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

09 հուլ 2019 13:18

Նորածինը փրկեց մոր կյանքը.կաթ է խմել միայն ձախ կրծքից, իսկ աջից հրաժարվել

Փոքրիկ Դուջին ոչ մի կերպ չէր ցանկանում կաթ խմել մոր՝ 37-ամյա Ջոան Կարրի աջ կրծքից: Նրա տարօրինակ պահվածքը օգնել է փրկել կնոջ կյանքը:
Բրիտանական Daily Mail պարբերականը հայտնում է, որ երկու երեխաների մայր Ջոանը ուշադրություն է դարձրել, որ նորածին որդին կաթ է խմել միայն ձախ կրծքից, իսկ աջից հրաժարվել է: Սա նրան դրդել է դիմել բժշկի: Պարզվել է, որ նրա կրծքագեղձում 2 սանտիմետրանոց քաղցկեղային ուռուցք կար: Ուռուցքը, հավանաբար, փոքրիկին խանգարել է կաթ խմել, ուստի նա հրաժարվել է այս կրծքից:
«Ես կյանքիս համար պարտական եմ որդուս: Սա իսկական հրաշք էր: Եթե Դուջին չլիներ, ես երբեք չէի իմանա ուռուցքի մասին,- ասել է Ջոանը: - Ոչ մի կասկած չկա, որ նա փրկել է իմ կյանքը»:
Բուժումը սկսել են ախտորոշումը կատարելուց անմիջապես հետո, եւ 2018 թվականի մարտին հեռացրել են քաղցկեղային բջիջների մնացորդները: Նույն տարվա ապրիլին Ջոանին հայտնել են, որ քաղցկեղից ազատվել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր