Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

09 հուլ 2019 14:02

Ավագանու անդամն ահազանգում է.սա՞ է այդ միջազգային ստանդարտներին համապատասխան կառույցը(ֆոտո)

Շտաաաապ.
Սա քաղաքային իշխանության կողմից ստեղծված ՀԱՈԿ-ն է, որը «զբաղվում» է շների ստերջացմամբ և որի մասին օր ու գիշեր թմբկահարում են իմ քայլականները։ Ընկերնե՞ր, սա՞ է այդ միջազգային ստանդարտներին համապատասխան կառույցը։

1 վանդակում 5 շուն շնչահեղձ են լինում
շների համար կերակուր չկա
բժշկական թափոնի ոչ մատիան կա, ոչ էլ պարզ է՝ ու՞ր են գնում դրանք։ Գուցե և կենցաղային աղբի աղբաման
դեղորայքը տեսնում եք ՝ ինչ պայմաններում են
վակցինայի 3 տուփ կա ընդամենը՝ այն էլ մթերային սառնարանում։
«վիրահատված» շները նետվում են վանդակների վրա
որևէ փաստաթուղթ գոյություն չունի
Մնացածը քիչ անց...
Երևանի ավագանու Լույս խմբակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյան
 
***
«Մենք «Լույս» խմբակցությունով գտնվում ենք համայնքային մի կազմակերպությունում թափառող կենդանիների խնդրով զբաղվող ՀՈԱԿ-ում, որը նորաստեղծ է: Պարբերաբար տարբեր կենդանասերներ մեզ խնդրել են այցելել այստեղ, ծանոթանալ պայմաններին: Պայմանները սարսափելի են»,- ասաց Խաժակյանը:
Նույն խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասաց, որ իրենք արդեն շրջել են տարածքով, եղել են վիրահատման սենյակում և այն սենյակում, որտեղ պահվում են կենդանիները՝ ստանդարտներից որևէ մեկը պահպանված չէ:

Խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ ասաց, որ ՀՈԱԿ-ին քաղաքապետարանը 149 մլն դրամ է հատկացրել:
Թեհմինա Վարդանյանը ներկայացրեց ՀՈԱԿ-ում տիրող իրավիճակը. «Նախասրահում տեղադրված են մի քանի վանդակներ, որտեղ մեկ վանդակի մեջ խցկված են 3-4 կենդանի: Վիրահատարանի պայմանները խայտառակ են. ոչ մի սանիտարական նորմեր չեն կիրառվում՝ չկա սառնարան, դեղորայքի կեսը հատակին, կեսը սեղանին լցված է»:
Անխի Խաչատրյանն էլ հավելեց, որ դեղերը պահելու պահարան չեն տեսել, շների վանդակների վրա գրված չէ, թե այդ շունը որտեղից է եկել և ոնց է հետ գնալու: Նրա խոսքով՝ հոտն էլ ահավոր է:
Նրանք շրջելով սենյակներում՝ ցույց տվեցին ՀՈԱԿ-ում կենդանիների պահման վատ պայմանները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր