Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

10 հուլ 2019 11:38

Պուտինը հասկացել է, որ Գեորգի Գաբունիան ողջ Վրաստանը չէ.Ռուսաստանը մտադիր է վերականգնել Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը

 Վրաստանի բնակիչներն արձագանքել են ՌԴ նախագահ Վ. Պուտինի դիրքորոշմանը՝ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Նրանք այդ որոշումը համարել են տվյալ իրավիճակում խելացի որոշում:
«Պուտինը հասկացել է, որ Գեորգի Գաբունիան ողջ Վրաստանը չէ»,-գրել է մի վրացի՝ սոցցանցի էջում:
Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել, գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունում աղբյուրի:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Մոսկվային բավարարել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիայի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած անպարկեշտ արտահայտությունների վերաբերյալ պաշտոնական Թբիլիսիի արձագանքը:
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ եթե «ռուսատյացությունը Վրաստանում դադարի, իսկ երկրի իշխանությունները հետևողական լինեն», ապա չի բացառվում երկու երկրների միջև ավիահաղորդակցության վերականգնումը:

Բացի այդ, ռուսական կողմը պատրաստ է սկսել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման թեմայի շուրջ քննարկումները: Գերատեսչությունում նշել են, որ նախքան Թբիլիսիում հակառուսական ցույցերը՝ Վրաստանում վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ հրամանագիրը մշակվել էր և մնում էր միայն ստորագրել:
Ավելի վաղ Պուտինը, մեկնաբանելով Վրաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը, հայտարարել էր. «Ես դա չէի անի՝ հենց վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով»:
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին ողջունել է Պուտինի հայտարարությունը։ «Ռուսաստանի նախագահի որոշումը միակն է և ճիշտը։  Այդ որոշումը կարելի է միայն ողջունել», - հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում հակառուսական բողոքի ակցիաների ֆոնին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Նշվում է, որ հրամանագիրն ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգության պահպանման նկատառումներով և գործելու է ժամանակավոր:
Սույն հրամանագրով տուրօպերատորներին խորհուրդ է տրվում արգելքի գործողության ժամանակահատվածում ուղեգրեր չվաճառել դեպի Վրաստան։ Այն նաև կառավարությանը կարգադրում է Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներն օգնել, որպեսզի վերադառնան Ռուսաստան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, կիրակի երեկոյան «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել է ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:
Վրաստանում մի քանի հարյուր մարդ եթերից հետո հավաքվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով ազատել աշխատանքից հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, որն ուղիղ եթերում հայհոյել ու վատ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության նախագահի հասցեին: Այս առնչությամբ քննադատությամբ են հանդես եկել և՛ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, և՛ երկրի ԱԳՆ-ն՝ քննադատելով հաղորդավարի ելույթը և այն սադրանք որակելով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր