Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

10 հուլ 2019 14:06

Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկն անջատված են. մետրոյի գնացքները դուրս են բերվել.ուղևորները տարհանվել են

Երևանի տարբեր վայրերում հուլիսի 10-ին՝ ժամը 13-ի սահմաններում էլեկտրականության տատանումներ են գրանցվել: Ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ օպերատիվ խմբերն աշխատում են մարդկային զանգվածային կուտակում ունեցող վայրերում՝ հատկապես մետրոյում:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հայաստանում առկա է էներգետիկ համակարգի վթար: Հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ. «Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»,-նշում է ՀՀ փոխվարչապետը: 

Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը. «Այնուհետև հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել են: Այս պահի դրությամբ թունելի մեջ է գտնվում Զորավար Անդրանիկ կայարանից դեպի Հանրապետության Հրապարակ կայարան մեկնող գնացքը: Իրավիճակը վերահսկողության տակ է: Մինչև հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը, մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվի»,-գրել է Հակոբ Կարապետյանը, հավելելով, որ այս պահի դրությամբ թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղևորները տարհանվել են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր