Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

13 հուլ 2021 12:17

Շաբլոն պատասխան՝ վթար է եղել . հաճախակի են դարձել հոսանքի անջատումները. Տատանումների պատճառով փչանում է տեխնիկան

Վերջին շրջանում գրեթե ամեն օր, օրը մի քանի անգամ, մի քանի ժամով անկախ եղանակային պայմաններից հոսանքի անջատումներ են լինում։

Էլեկտրաէներգիայի անջատումները ոչ միայն անհարմարություն են պատճառում սպառողներին, այլև շատ հաճախ դառնում կենցաղային և  գրասենյակային էլեկտրական սարքերի շարքից դուրս գալու պատճառ։


Սպառողների միության պաշտպանը պարբերաբար բողոքներ է ստանում քաղաքացիներից հոսանքի տատանումների պատճառով վնասված տեխնիկայի վերաբերյալ։ Կարեն Չիլինգարյանը ուղղորդում  է սպառողներին դիմել ՀԷՑ-ի համապատասխան մասնաճյուղ, լրացնել համապատասխան ձևաթուղթը և էլցանցը արդեն պետք է վերանորոգի փչացած տեխնիկան և վերադարձնի սպառողին։


Նկատենք, սակայն, որ սովորաբար գործընթացն այդքան էլ հեշտ ու հարթ չի լինում։ Քաղաքացիները շատ հաճախ, նյարդերը խնայելու համար, ոչ մի տեղ էլ չեն դիմում՝ նախընտրելով կամ  իրենց միջոցներով նորոգել անսարք տեխնիկան, կամ նորը գնել։


Խնդրին բախված քաղաքացիներից ոմանք մեզ հետ զրույցում պատմեցին, որ երկար քաշքշուկի մեջ են հայտնվում ՀԷՑ-ում, ապացուցման խնդիր է առաջանում, իրենց ամեն կերպ փորձում են համոզել, որ «տեխնիկան վառվել է ոչ ՀԷՑ-ի մեղքով»։


«Սա էլ որերորդ ծանոթիցս եմ լսում, որ ռուսական«Հայկական էլեկտրական ցանցեր»-ի «ջանքերի շնորհիվ»,  իսկ ավելի ստույգ՝ հոսանքի տատանումների պատճառով կենցաղային և գրասենյակային էլեկտրական սարքեր են շարքից դուրս գալիս: Երկրի մասշտաբով, վստահ եմ, վնասը կարելի է միլիոնավոր դոլարներով հաշվել: Ոնց որ դիվերսանտներ լինեն Հայաստան ուղարկված: Բնական է, մարդիկ ամեն 300-400 դոլարանոց սարքի փչացման հետևանքով դատարան չեն դիմում՝ փոխհատուցում ստանալու համար: Ու ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանին պատկանող հիմնարկությունը այս փաստը շարունակում է չարաշահել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։


Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ եթե հոսանքի տատանում է  լինում, դա մեկ հոգու մոտ չի լինում։ Եթե թաղամաս է, ապա թաղամասում էլի մարդիկ են տուժում դրանից։ Եվ հետո հոսանքի տատանումը ֆիքսվում է էլցանցում և  տվյալները փոխանցվում են նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և դա արդեն հիմք է հանդիսանում, որպեսզի փոխհատուցեն։ «Ես հորդորում եմ սպառողներին, որ անպայման խնդրի դեպքում դիմեն ՀԷՑ-ին,  չխուսափեն, քանի որ դիմումների հիմնական մասի դեպքում շարունակություն չի եղել։ Այսինքն խնդիրը լուծվել է»,-ասաց Չիլինգարյանը՝ հավելելով, որ այստեղ մեկ չլուծված հարց կա։ Խնդիրը հոսանքի տատանման հետևանքով փչացած տեխնիկային այլընտրանք առաջարկելն է սպառողին, մինչև նրա սարքավորումը նորոգելը.«Եթե տատանումից ասենք սառնարան է փչացել և ՀԷՑ-ը գալիս ու սառնարանը տանում է նորոգման, ապա հատկապես ամռան ամիսները սպառողը խնդրի առաջ է կանգնում։ 4-5օր, 7 օր սպառողը չի կարող մնալ առանց սառնարան։ Բայց սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքում կա մի կետ, որ եթե վերանորոգումը տևում է 7 օրից ավել, ապա սպառողի դիմումով նրան պետք է ժամանակավոր այլ սարքավորում տրամարդվի մինչև նորոգումը։ Այ այստեղ խնդիր կա, որը հիմնականում չի լուծվում»,-ասաց Չիլինգարյանը։


Չիլինգարյանը ևս ֆիքսել է, որ անջատումները հաճախակի են դարձել։ Դրանց բոլորի դեպքում  զանգահարում ես ՀԷՑ և լսում շաբլոն պատասխանը՝ վթար է եղել և առաջիկա 2.5 ժամվա ընթացքում վթարը կվերացվի ու հոսանքի մատակարարումը կվերականգնվի։


ՀԷՑ-ը մեկ բացատրություն ունի էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների վերաբերյալ՝ պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։


Հիշեցնենք, որ պատերազմից հետո, երբ Արցախից ներկրված էլեկտրաէներգիայի ծավալները էապես կրճատվեցին, իսկ ատոմակայանը 140 օրով կանգնեց վերանորոգման, ոլորտի մասնագետները զգուշացնում էին, որ նման խնդրի առաջ ենք կանգնել, քանի որ մեր ծախսած էլեկտրաէներգիայի քանակը չի համապատասխանում արտադրված քանակին։ Ու թեև կառավարությունը 2021 թվականին Արցախից Հայաստան ներկրվելիք էլեկտրաէներգիայի ծավալը փոխարինեց  ՀՀ ներքին ռեսուրսների հաշվին՝ հայաստանյան ջերմաէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայով, սակայն դա  ավելի թանկ է, քան Արցախից ներկրված էլեկտրաէներգիան: Եվ հետո, ըստ Հայաստանի Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանի, ՀՀ Փոքր ՀԷԿ-երը ի վիճակի չեն ավելի հզորությամբ աշխատելու, քանի որ յուրաքանչյուր էլեկտրակայան, հիդրոկայան ունի իր դրվածքային հզորությունը։ Դեռևս ամիսներ առաջ Նահապետյանը մեզ հետ զրույցում կանխատեսել էր, որ հաճախակի անջատումներ կլինեն, էներգետիկ կոլապս կառաջանա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր