Իրանի գերագույն առաջնորդն անձամբ է կայացրել կրակի դադարեցման որոշումը, ամեն ինչ նրա վերահսկողության տակ է          «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ՀՀ 20 քաղաքացիներ ժամանել են Ադրբեջան       Շիրակի մարզում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կա 5 զոհ, 3 վիրավոր    

10 հուլ 2019 17:38

Թուրքիայի դեմ հարձակման դեպքում Անկարան գործի կդնի ռուսական С-400 հրթիռները

Թուրքիայի դեմ հարձակման դեպքում Անկարան գործի կդնի ռուսական С-400 հրթիռները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ Բոսնիա-Հերցեգովինայից վերադառնալուց հետո:
Հրթիռների գնման վերաբեյալ պայմանագիրը Թուրքիան և ՌԴ-ն ստորագրել են 2017թ.: Գործարքի արժեքը 2,5 միլիարդ դոլար է: Հրթիռները նախատեսված են օդատիեզերական հարձակումները ոչնչացնելու համար: Թուրք զինվորականների ուսուցումն արդեն ավարտվել է:
ԱՄՆ-ն կտրուկ էր արձագանքել Թուրքիայի՝ ռուսական հրթիռների գնելու որոշմանը և պահանջել էր, որ Թուրքիան հրաժարվի դրանցից՝ գնելով ամերիկյան զենիթահրթիռային Patriot համալիրները: Թուրքիան պատասխանել է հրաժարումով:
Հուլիսի 9-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մոևգան Օրտագուսը Թուրքիային հիշեցրել էր ԱՄՆ-ի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդեցության՝ 2017թ. օգոստոսի 2-ին ստրոագրված օրենքի մասին: Այն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում Իրանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի դեմ։
Հիշեցնենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր