Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

11 հուլ 2019 13:30

Զոդի կամրջի ողբերգական վթարից տուժած 20-ամյա աղջիկը մահացել է.Ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ

Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն տեղափոխված Երասխ գյուղի բնակիչ, 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը մահացել է: Այս մասին ասաց ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը՝ նշելով, որ նրա ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Զոդի կամրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով մահացել է 6 հոգի, 13 քաղաքացի հոսպիտալացվել էր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր