Մայր Աթոռը հրապարակել է Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների ժամանակացույցը          Առաջիկա ձմեռը բարդ է լինելու Ուկրաինայի համար, աշխատում ենք, որ Ուկրաինան ունենա անհրաժեշտ ամեն ինչ ձմռանը գոյատևելու համար       Տեսանյութ.Անհրաժեշտ է ոչ միայն քաղաքական ուժերի համախմբում, այլ նաև հասարակական լայն կոնսոլիդացիա    

11 հուլ 2019 13:49

«Փակե´ք բերանը». վրացի օգտատերերի արձագանքը «Ռուսթավի-2»-ի տնօրենի` գինու և բորժոմիի մեջ միզելու մասին հայտարարությանը

Սոցցանցերի վրացի օգտատերերն արձագանքել են վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի հայտարարությանը` կապված ռուսական կողմից վրացական արտադրանքի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Օգտատերերը վրդովվել են Գվարամիայի այն խոսքերից, որում նա պատրաստակամություն էր հայտնել միզել Ռուսաստան արտահանվող գինու ու բորժոմիի մեջ: Վրացիները կարծիք են հայտնել, որ նա իրեն նման արտահայտություններ է թույլ տվել, քանի որ անձամբ չունի որևէ բիզնես, որը կարող էր տուժել սահմանափակումներից:
Վրաստանի մի շարք քաղաքացիների կարծիքով` «Ռուսթավի-2»-ի ներկայացուցիչները փորձում են վատթարացնել Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները: Որոշ օգտատերերի կարծիքով` Գվարամիայի արարքը «հիմարություն» է և «անբարոյականություն»:
«Նման հրապարակախոսների հետ թշնամիների կարիք էլ չի լինի: Փակե´ք այդ հեռուստաալիքի բերանը»,- գրել է օգտատորերից Ժենյա Սելիվերցովան:
«Սատանան տանի այդ գինին ու բորժոմին: Մենք այժմ պետք է ասենք, թե Պուտինը լավն է, ինչ է թե ոմանք բորժոմի, գինի ու նաբեղլավի արտահանե՞ն Ռուսաստան: Ես պատրաստ եմ միզել այդ ամենի վրա: Ինձ համար միևնույն է: Մենք երկի՞ր ենք, թե՞ առևտրի կենտրոն»,- գոռացել էր նա հեռուստաալիքի ստուդիայում:
Գվարամիան դիմել էր նաև արտադրողներին՝ կոչ անելով «ապրանքն արտահանել Ուկրաինա»:
«Դուք բռնաբարում եք մեր ժողովրդին: Մեր հեռուստաալիքին արգելել են մտքերն ազատ արտահայտել, որ մեր բորժոմին ազատ վաճառվի Ռուսաստանում»,- նշել էր նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր