Արաբկիրում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին          Երևանում բախվել են «Opel» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած       Իրանը փակել է օդային տարածքը, Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով    

13 հուլ 2019 15:56

Տեսանյութ. Լարված իրավիճակ է Աղբյուր Սերոբի 11/2 հասցում. բնակիչները սպառնում են ինքնահրկիզվել

Լարված իրավիճակ է Աղբյուր Սերոբի 11/2 հասցում: «Լույս» խմբակցության ավագանի Թեհմինա Վարդանյանն այս պահին իր ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ  լուսաբանում է իրավիճակը:
Վարդանյանն ուղիղ եթերում նշում է, որ ոստիկաններն օրինազանց գործողությունների են դիմում, իրենց հանդեպ ֆիզիկական բռնություն են կիրառում: Ավագանու անդամներն ուղիղ եթերի ընթացքում օգնության ակնկալիքով դիմում են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և ԱԱԾ-ին:
Տեսանյութից երևում է, որ ոստիկանները փորձում են բացել բնակարաններից մեկի դուռը, իսկ ավագանու անդամներն էլ փորձում են խոչընդոտել:
Ըստ Թեհմինա Վարդանյանի՝ դատարանը կայացրել է որոշում, ըստ որի, անվավեր է ճանաչվել 7 տարի առաջ մահացած մարդու կտակը:

Վարդանյանը նշում է նաև, որ տանը կա երեք մանկահասակ երեխա, իսկ մյուս բնակիչները սպառնում են ինքնահրկիզվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր