Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

13 հուլ 2019 16:37

Տեսանյութ.Ներսից երեխաները գոռում են, ասում են մի արեք.Պարոն Օսիպյան դուք ոստիկանապե՞տ եք

Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ուղիղ եթեր է մտել Երեւանի Աղբյուր Սերոբ 11/2 հասցեից, որտեղ ոստիկանության աշխատակիցները փորձում են բացել բնակարանի փակ դուռը:
«Դատարանի որոշում կա, որպեսզի դադարեցվեն ոստիկանության անօրինական գործողությունները, բայց ոստիկանները փորձում են բացել դուռը, որտեղ երեք անչափահաս երեխաներ կան, նրանցից ամենափոքրը 20 օրական է, միջնեկը 3 տարեկան, մեծը 7 տարեկան, մայրն էլ կեսարյան վիրահատություն է տարել: Ներսից երեխաները գոռում են, ասում են մի արեք: Պարոն Օսիպյան դուք ոստիկանապե՞տ եք»,-ուղիղ եթերով ասաց Թեհմինա Վարդանյանը:


Նշված հասցե է ժամանել նաեւ Շտապօգնության աշխատակիցները, սակայն նրանք չկարողացան ներս մտնել:
Թեհմինա Վարդանյանն ասաց, որ դատարանը կայացրել է որոշում, ըստ որի, անվավեր է ճանաչվել 7 տարի առաջ մահացած մարդու կտակը:
Նշենք, որ ավագանու անդամը ահազանգել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին: 
Ավագանու անդամ Անի Խաչատրյանն էլ հայտարարեց, որ ոստիկանության աշխատակիցը իրեն անձնական բնույթի հայհոյանք է տվել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր