Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

15 հուլ 2019 12:25

ՈՒղիղ.Սուտ է, թե ջուրը կեղտոտ է. Սևանա լճի լողափերի տնտեսվարողների բողոքի ակցիան

Սևանի քաղաքապետարանում՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և քաղաքապետ Սարգիս Մուրադյանի մասնակցությամբ, քննարկում է տեղի ունենում տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնք այսօր Երևան–Սևան ճանապարհին բողոքի ակցիա էին իրականացնում: 

Պատճառն այն է, որ Սևանա լճի «ծաղկելու» պատճառով զբոսաշրջիկներ չեն այցելում Սևան, և տնտեսվարող սուբյեկտները խնդիրներ ունեն, սպառնում են, որ հարկեր չեն տալու: 

Վերջին օրերին Սևանի ափին գործող տնտեսությունների ներկայացուցիչները փակել էին ճանապարհը և պահանջում են լուծել Սևանի ջրի գունափոխման հարցը:
Նրանք հայտարարել են, որ կեղծ տեղեկատվություն է տարածվում, թե Սեւանի ջուրը մաքուր չէ, որի հետեւանքով մարդիկ չեն գալիս հանգստանալու եւ իրենք մեծ վնասներ են կրում: «Թող սուտ տեղեկատվություն չտան, թե ջուրը կեղտոտ է: Եկեք տեսեք, որ ջուրը մաքուր է: Իրենց պատճառով մարդ չի գալիս»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ոստիկանության աշխատակիիցները ցուցարարներին հորդորեցին բացել ճանապարհը եւ այսօր ժամը 11-ին հանդիպել Սեւան քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Ժամապարհը փակ է մնացել շուրջ մեկ ժամ, որից հետո բացվել է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր