Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

15 հուլ 2019 14:07

Եղավ առաջարկˋ ամեն երեխայի ծննդից հետո նվազեցնել ծնողի եկամտահարկը

Հայաստանում ամեն ընտանիքում ծնվող երրորդ երեխայի համար ընտանիքին տրվում է 1 միլիոն դրամ միանվագ աջակցություն։ Սակայն պատգամավոր Արտակ Մանուկյանը սա բավարար չի համարում ծնելիությունը խրախուսելու համար և առաջարկում է խրախուսանքի այլ միջոց։

Մանուկյանի խոսքով՝ ծնողների համար շատ ավելի օգտակար կլինի, եթե ամեն երեխայի ծննդից հետո նրա եկամտահարկի տոկոսը 1 տոկոսով նվազեցվի։ Դա, ըստ պատգամավորի, աշխատող ծնողներին ավելի մեծ օգնություն կլինի։
Ազգային ժողովում համատեղ քննարկման ժամանակ այս առաջարկին հավանություն տվեց նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նախագիծ, սակայն, առայժմ մշակված չէ, և եթե այդպիսին լինի, ապա կընդունվի ամենաշուտը սեպտեմբերին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր