Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

23 հուլ 2019 13:25

Նա բժիշկ է Աստծու շնորհով.Հայ բժիշկը բուժել է 4-ամյա ռուս երեխային, որին հրաժարվել էին վիրահատել արտասահմանցի մասնագետները

Նովոռոսիյսկցի բժիշկ Արսեն Հայրապետյանը բուժել է 4 տարեկան Մարտինին, որին արտասահմանցի բժիշկներն օգնել չէին կարողացել։
Ինչպես տեղեկացնում է KP.RU-ն, Մարտինը ծնված օրվանից տենդի նոպաներ էր ունենում. ամեն 15 օրը մեկ նրա ջերմությունը բարձրանում էր երբեմն մինչեւ 40 աստիճան։
«2019 թվականի հունվարից որդուս վիճակը վատացավ։ Նա սկսեց ավելի հաճախ ջերմել, նոպաները տեղի էին ունենում ամեն հինգ օրը մեկ,- ասում է տղայի մայրը։- Տարբեր միջոցների էինք դիմում, բայց ամենաահավորն այն էր, որ երկրամասում ոչ ոք մեզ ճիշտ ախտորոշում տալ չէր կարողանում»։

Մարտինին տարել են երկրի ամենալավ կլինիկաները՝ հետազոտվելու համար, 4 անգամ արտասահման են գնացել, որտեղ, վերջապես, բժիշկներին հաջողվել է պարզել նոպաների պատճառը. երեխայի մոտ հայտնաբերվել է հազվադեպ գենետիկական հիվանդություն՝ «պարբերական հիվանդություն»՝ Մարշալի ախտանիշով։
Բժիշկների խոսքով՝ հենց գենետիկ մուտացիան է եղել ջերմության բարձրացման կրկնությունների պատճառը, որոնք տեւել են 3-6 օր։ Այս ախտանիշը հանգեցնում է նաեւ հոգնածության, սարսուռների, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ որովայնի ցավերի եւ գլխացավերի, ջերմության բարձրացման, կոկորդի ցավերի։ Այս ախտանշանը սովորաբար առաջ է գալիս 2-5 տարեկանում եւ տղաների մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան աղջիկների։
Արտասահմանյան կլինիկաներում Մարտինի ծնողներին առաջարկել են հեռացնել նրա նշագեղձերը, բայց ոչ ոք չի համարձակվել վիրահատել նրան, որովհետեւ ոչ ոք համոզված չէր, որ դա իսկապես կարող է օգնել։
Վերադառնալով Ռուսաստան՝ նրանք դիմել են Նովոռոսիյսկի առաջին քաղաքային հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջի բաժնի վարիչ Արսեն Հայրապետյանին։ Նա վստահաբար ասել է, որ նշագեղձերի հեռացումը կթեթեւացնի երեխայի վիճակը։ Եվ իրավացի է եղել։
Մարտինի նշագեղձերը հեռացրել են մայիսի 29-ին, վիրահատությունը տեւել է կես ժամից ոչ ավելի։
Այդ ժամանակվանից անցել է ավելի քան մեկ ամիս, եւ տղան հիանալի է զգում։
«Որդիս հիմա ապրում է լիարժեք կյանքով, գնում է մանկապարտեզ, զբոսնում է։ Ես անսահման երախտապարտ եմ, նա բժիշկ է Աստծու շնորհով»,- ասել է մայրը, որը շնորհակալական նամակ է ուղարկել Նովոռոսիյսկի փոխքաղաքապետ Նատալյա Մայորովայի հասցեով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր