Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

23 հուլ 2019 16:17

Տեսանյութ. Ոստիկանները տեսուչին բռնեցին «կաշառք» գրառմամբ թղթադրամները վերցնելուց անմիջապես հետո

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Շիրակի մարզային վարչության, Մուշի և Արթիկի բաժինների ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել։


Ըստ տեղեկությունների՝ Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության «Գյումրի 2» տարածքային բաժնի տեսուչներից մեկը մի կնոջ նպաստառուների ցուցակում ընդգրկելու, իսկ հետագայում նպաստից չզրկելու համար 2017-2018 թվականների ընթացքում պահանջել ու ստացել է ընդհանուր 63.000 դրամ։ Նույն կնոջը 2019 թվականի նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար էլ տեսուչը պահանջել է երկու ամսվա նպաստի գումարը' ընդհանուր 56.000 դրամ։
Հուլիսի 22-ին ոստիկանության ծառայողներն իրականացրին օպերատիվ-հետախուզական հատուկ միջոցառում ու պահանջած փողը վերցնելու պահին բռնեցին 61-ամյա աշխատակցուհուն։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կաշառք գրառմամբ թղթադրամները, որոնք առգրավվել ու փաթեթավորվել են հետագա գործողությունների համար։ Աշխատակցուհին բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին։ Նա ձերբակալվել է։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր