Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ          Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները       Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը    

24 հուլ 2019 10:17

Խուլ դժգոհություններ են հասունանում. Վառելափայտային «կրքեր»՝ նաև Լոռիում.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Լոռու մարզում, հատկապես Ալավերդու տարածաշրջանի գյուղերում ևս խուլ դժգոհություններ են հասունանում՝ կապված ծառահատումների քրեականացման փաստի հետ։

Խնդիրը առավել ակտուալ է անտառներով հարուստ գյուղերում, որտեղ մարդկանց հիմնական ապրուստի միջոցը, ինչպես նաև ձմռան վառելիքի հարցի լուծման հիմնական տարբերակը մոտակա անտառից օգտվելն է։
Դեռևս մեծ բողոքի ակցիաների մասին խոսակցություններ չկան, սակայն «Փաստին» հասած տեղեկություններով, դժգոհությունները գնալով շատանում են։


Միևնույն ժամանակ մարզում բավական խիստ վերահսկողություն է սահմանված։ Ի դեպ, տեղից ստացվող տեղեկությունների համաձայն, վառելափայտի առևտրով զբաղվողները կամ լքել են գյուղերի տարածքները, կամ ուղղակի անտառում դեռևս չեն երեւում՝ խուսափելով իրավապահների հետ առճակատվելուց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր