Ինչպե՞ս եք հաշվի առնելու Ադրբեջանի շահը, շրջաննե՞ր եք հանձնելու.միայն դատարկ կարգախոսներ.«168 Ժամ»

Ադրբեջանին տրվող ամերիկյան ռազմական աջակցությունը նա բացատրել է իրանական գործոնով։
«Բնականաբար, անկախ իրանական գործոնից, նմանատիպ մասշտաբի ռազմական աջակցությունն Ադրբեջանին Միացյալ Նահանգների կողմից, Հայաստանի համար, որը հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ, բացասական լուր է։ Հետևանքներից չեմ խոսի, հետևենք, տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է նա։
Հարցին, թե՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից առաջընթաց ակնկալո՞ւմ եք մոտ ժամանակահատվածում, նա պատասխանել է. «Ես դեռ միայն դատարկ կարգախոսներ եմ լսում, Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին էր ասել, որ պետք է հաշվի առնել Ադրբեջանի շահերը ևս։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանը խոսում է իր տարածքային ամբողջականության մասին։ Իսկ ինչպե՞ս եք դուք հաշվի առնելու այդ շահը, շրջաննե՞ր եք հանձնելու։ Թող նա ինքը բացատրի, թե ինչ է ասում, հետո ես կխոսեմ այդ թեմայի մասին»։
ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում