18:53 - Քայլերթ Երևանում՝ ի պաշտպանություն Ամուլսարի. Տեսանյութ         17:20 - Նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 130 անգամ՝ արձակելով շուրջ 1500 կրակոց      16:57 - «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետեւանքով տուժածներ կան. դեպքի վայրում է Սամվել Ալեքսանյանը. Տեսանյութ    

25 հուլ 2019 11:27

Ես սիրում եմ իմ մարմինը. առանց ձեռքերի եւ ոտքերի ծնված կինն` առանց կոմպլեքսների

32-ամյա Հեսիդի Յանգը Դալասից ծնվել է շատ հազվադեպ բնածին ժառանգական հիվանդությամբ՝ տետրաամելիայի ախտանիշով։ Դա կապված է WNT3 գենում մուտացիայի հետ եւ բնութագրվում է չորս վերջույթների բացակայությամբ։
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, իր կյանքի ընթացքում Հեսիդին հաճախ բախվել է մարդկանց հետ, ովքեր բացահայտ ծիծաղել են նրա վրա։ Վեցերորդ դասարանում նա փորձել է մասնակցել պարի մրցույթին, բայց շրջապատի մարդիկ նրան չեն հասկացել։ «Ես հիշում եմ, թե ինչպես էի լալիս, որովհետեւ հասկացա, որ այնպիսին չեմ, ինչպես իրենք են, եւ ուրիշները կարող են անել այն, ինչ ես չեմ կարող։ Առաջին անգամ էր, երբ ինձ այլ կերպ զգացի»,- հիշում է կինը։
Չնայած դրան՝ նա կարողացել է հավատալ ինքն իրեն, եւ հիմա ջանում է օգնել նրանց, ովքեր հաշմանդամություն ունեն։ «Ես իսկապես չէի իմանա ինչ անել, եթե հանկարծ արթնանայի ձեռքերով ու ոտքերով։ Ինձ իսկապես հարմար է իմ մարմնում»,- նշում է Հեսիդին։ «Ես ունեմ այս մարմինը, եւ ես սիրում ու հասկանում եմ նրան։ Սա այն է, ինչ ես եմ, եւ ինձ համար միեւնույն է՝ դո՞ւր է գալիս դա ինչ-որ մեկին, թե՞ ոչ»,- ավելացնում է նա։
Որպես իսկական կին Հեսիդին հետեւում է իրեն եւ խնամված տեսք ունի։ Ներկա պահին աշխատում է հռետոր-մոտիվատոր՝ օգնելով սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց իրենց ընդունել այնպիսին, ինչպիսին կան։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր