Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

26 հուլ 2019 17:01

Նախկին ԽՍՀՄ երկրների մեծ մասի տարադրամներն արժեզրկվել են.Դրամը հայտնվել է կայուն տարադրամների ցանկում

Անցած շաբաթվա ընթացքում նախկին ԽՍՀՄ երկրների մեծ մասի տարադրամներն արժեզրկվել են ամերիկյան դոլարի նկատմամբ, և միայն չորս երկրների տարադրամներ են արժևորվել:


Դոլարի նկատմամբ իր դիրքերն ամրապնդել է դրամը` (+0,09%), ուկրաինական գրիվնան` (+1,36%), մոլդովական լեյը` (+0,68%)  և բելառուսական ռուբլին` (+0,29%):
Իսկ արժեզրկվող տարադրամների շարքում առաջինը վրացական լարին է` (-1,11%), ապա ուզբեկական սումը`  (-0,46%), ռուսական ռուբլին`  (-0,27%), ղրղըզական սոմը`  (-0,13%), ղազախական տենգեն` (-0,06%) և տաջիկական սոմոնին` (-0,001%):
Իսկ դոլարը համաշխարհային շուկայում աճ է գրանցել 0,4%-ով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր