Արցախցիների նկատմամբ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը միջազգային տերմինաբանությամբ կոչվում է Մեղադրել զոհին          Իրանի ԶՈւ-ն hարվածել է Հորդանանում և Քուվեյթում ԱՄՆ բանակի զինծառայnղների տեղակայման վայրերին       Մեր նախագահը ոմն ընկեր Վովաեւիչին ակնարկեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունն ու ԵՄ անդամակցությունն անհամատեղելի են    

27 հուլ 2019 14:22

Ո՞վ է փոխարինելու «դերասանին» քաղաքապետի պաշտոնում

Քաղաքապետի սպասվելիք հրաժարականից հետո նրա փոխարեն մեծամասնություն ունեցող ուժը պետք է ավագանու կազմից առաջադրի նոր թեկնածու:
Սա ըստ օրենքի տրամաբանության, սակայն բոլորս լավ հասկանում ենք, որ եթե «դերասանը» գլխավորելով իրենց ցուցակը և ստանալով 80% քվե անկարող եղավ լուծել նույնիսկ Երևանի աղբահանության հարցը, էլ իրենց կազմից ո՞վ պետք է նման պատասխանատվություն կարողանա վերցնել:
Այնտեղ հանգրվանել են մեկը մեկից անփորձ և քաղաք կամ տնտեսություն ղեկավարելու հետ որևէ աղերս չունեցող մարդիկ:
Հետևաբար վարչապետը պետք է նշանակի նոր մարդ, որ փրկի իրենց կործանվող վարկանիշը, քանի որ այս կազմում չկա գոնե մեկ քաղաքապետացու: Նոր մարդն էլ կարող է նշանակվել կամ ի հայտ գալ արդեն նոր ցուցակից, իսկ նոր ցուցակ կլինի նոր ընտրությունների ժամանակ, որը կկայանա Երևանի ամենաանփառունակ քաղաքապետի հրաժարականից հետո՝ օրենքով սահմանված ժամկետում:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր