Ապրիլի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Ապրիլի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «IVECO»-ն և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր    

27 հուլ 2019 16:42

Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողը Լոռու Սանահին գյուղից է, վիճակը ծանր է, կտեղափոխեն Երեւան

Տավուշի մարզում այսօր` հուլիսի 27-ին, վիրավորված  պայմանագրային զինծառայողը Լոռու մարզի Սանահին գյուղի բնակիչ 27-ամյա Վազգեն Ուլուխանյանն է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին  Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից:
ԲԿ-ից հայտնեցին, որ պայմանագրային զինծառայողի վիճակը կայուն ծանր է, նրան շուտով ռեանիմոբիլով կտեղափոխեն Երեւան:


«Զինծառայողի վիճակը կայուն ծանր է, նա ստացել է կրծքավանդակի աջ առաջնային, վերին շրջանի միջանցիկ հրազենային վնասվածք, ամրակի եւ կողերի կոտրվածք, տրավմատիկ շոկ»,- հայտնեցին բժշկական կենտրոնից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր