17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

30 հուլ 2019 11:40

Խարդախություն Մոսկվայի «Եվրոկլինիկ» ԲԲԸ-ում. բժիշկ ներկայացած տնտեսագետը պացիենտներին աբորտ է կատարել

Մոսկվայի կենտրոնում տեղակայված «Եվրոկլինիկ» ԲԲԸ-ում բժիշկ ներկայացած տնտեսագետը պացիենտներին աբորտ է կատարել, հայտնում է «Ռոսզդրավնադզորը»: Նա առանց նախնական ախտորոշման հղիության արհեստական ընդհատման դեղամիջոցներ է նշանակել անխտիր բոլորին, նույնիսկ այն կանանց, ում հղիության ժամկետը 12 շաբաթից անց էր, ինչպես նաեւ անչափահասներին:
Առաջին տեղեկությունն այն մասին, որ «Եվրոկլինիկ»-ում ինչ-որ տարօրինակ բան է տեղի ունենում, «Ռոսզդրավնադզորը» ստացել է 2019 թվականի մարտին: Իրավապահ մարմինների հետ համատեղ ստուգումներով հայտնաբերվել է, որ այս «կլինիկայում» հղիության դեղորայքային ընդհատումն անցկացրել են բժշկական կրթություն չունեցող մարդիկ: Նախքան աբորտ կատարելը, բժիշկ ներկայացած տնտեսագետը միացրել է ՈՒՁՀ սարքը՝ հետազոտության եւ հղիության ժամկետի որոշման տպավորություն ստեղծելով, բայց իրականում սարքն ըստ նշանակության չի օգտագործել:
«Կլինիկան» հուլիսին փակվել է: Քրեական գործեր են հարուցվել ՌԴ ՔՕ 123 եւ 238 հոդվածներով (հղիության արհեստական ընդհատման ապօրինի անցկացում եւ աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին): Տնտեսագետ-«գինեկոլոգի» խափանման միջոցն է չհեռանալու մասին ստորագրությունը:

«Ռոսզդրավնադզորը» կոչ է անում «Եվրոկլինիկում» խարդախների գործողություններից տուժած պացինետներին դիմում ներկայացնել ՌԴ ՔԿ Մոսկվայի ԳՔՎ Տվերի շրջանի քննչական բաժին կամ «Ռոսզդրավնադզորի» Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի տարածքային մարմին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր