Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

30 հուլ 2019 15:10

Ադրբեջանցի փորձագետը ռուսական հետք է տեսել ՄիԳ-29-ի կործանման մեջ, կտրականապես դեմ են, որպեսզի «սեւ արկղը» վերծանման հանձնվի ռուսական կողմին

Ադրբեջանցի փորձագետ Ուզեիր Ջաֆարովը ռուսական հետք է տեսել հուլիսի 24-ին  ՄիԳ-29 կործանիչի կործանման մեջ։
Ինչպես ասել է Ջաֆարովը Minval.az-ի հարցազրույցում, միանգամայն հավանական է, որ անհետացած կործանիչը կարող էր կործանվել Ռուսաստանի կողմից ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համակարգերից մեկի օգտագործման հետեւանքով, օրինակ՝ այսպես կոչված «Կրասուխա-4»-ի կամ «Լեեր-3»-ի։ Նրա խոսքով՝ ՌԷՊ այդ համակարգը, որը կիրառվել է Սիրիայում, կարող է լայն դիապազոնի հաճախականության խանգարումներ առաջացնել։ Եվ ՆԱՏՕ գեներալները բազմիցս իրենց դժգոհությունն են հայտնել այն առնչությամբ, որ այդ համակարգերը խոչընդոտներ են ստեղծում դաշինքի ինքնաթիռների թռիքչի համար։ «Կրասուխա-4» համալիրի գործողության հեռավորությունը գնահատվում է 150-300 կիլոմետր, բայց ասում են, որ այն ավելացվել է երկու անգամ, մինչեւ 600 կիլոմետր։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը չի թաքցնում, որ օգտագործում է նման համակարգեր։ Այդ նույն Սիրիայում ՌԷՊ այդ համակարգերը խափանում էին կոալիցիայի առջեւ դրված խնդիրները»,- ավելացրել է զինվորական մասնագետը։


Ջաֆարովը կտրականապես դեմ է, որպեսզի կործանված ՄիԳ-29-ի «սեւ արկղը» վերծանման հանձնվի ռուսական կողմին. «Ռուսաստանը շահագրգիռ կողմ է։ Անգամ 2008, 2010 եւ 2011 թվականներին, երբ մեր ՌՕՈւ թռչող սարքերը աղետի էին ենթարկվում, մինչեւ օրս չի եղել տեղեկատվություն այն մասին, որ նրանք մեզ տրամադրեն հետազոտությունների արդյունքները։ Թեեւ պարտավոր էին։ Անհրաժեշտ է հասնել այն բանին, որպեսզի «սեւ արկղի» վերծանումը տեղի ունենա երկրներից մեկում, որին մենք վստահում ենք»,- ասել է Ջաֆարովը։
Նշենք, որ 2008-ից Ադրբեջանում տեղի ունեցած ռազմաավիացիոն տեխնիկայի չորս կործանումների հետեւանքով զոհվել է 6 մարդ, երկուսին հաջողվել է կենդանի մնալ։ Հուլիսի 24-ին ԱՀ ՌՕՈւ կործանիչն ընկել է Կասպից ծովը։ Ինքնաթիռի վայր ընկնելու տեղը գաղտնի է պահվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր