Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

30 հուլ 2019 15:39

Խայտառակ իրավիճակ ունենք աղբահանության հետ եւ չի բացառվում՝ Երեւանում կա լեշմանիոզ հիվանդության բարձր ռիսկ. այն փոխանցվում է մոծակներով

2018 թվականին արձանագրվել է 7224 աղիքային ինֆեկցիա, այս տարվա տվյալները չեն հրապարակվել:  Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը:
Նրա խոսքով, վերջերս Շիրակի մարզում կենդանիների անկում է գրանցվել, որովհետեւ չեն պատվաստվել, բայց դրա մասին ոչինչ չի ասվել:


«Մեկ տարում Հայաստան է մտել կես տոննայից ավելի միս, մսամթերք, մեկ տաննայից ավելի թռչնամթերք: Նշվում է, որ կատարվել է 5 հազարից ավելի փորձաքննություն: Իսկ ի՞նչ են հայտնաբերել, տվյալներ չկան; Թե կոնկրետ որ մարզում ինչ հիվանդություն կա, դրա մասին ոչ մի հայտարարություն չի արվում»,-հայտարարեց Գրիգորյանը՝ հավելելով, որ այսօր առկա է սանիտարահամաճարակային պայթյունավտանգ իրավիճակ, թռչունների անկում:
«Կենդանիների հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնը լեշմանիոզ հիվանդության քարտեզագրում է կատարել: Այս հիվանդությունը հատուկ վտանգավոր հիվանդությունների շարքին է պատկանում, որը փոխանցվում է մոծակներով թափառական շներից: Մենք հիմա խայտառակ իրավիճակ ունենք աղբահանության հետ եւ չի բացառվում, որ Երեւանում գոյություն ունի լեշմանիոզի բարձր ռիսկ: Ոչ ոք չի գնահատել այդ ռիսկը»,-ընդգծեց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր