Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

31 հուլ 2019 11:52

Ժանտախտն արդեն քաղաք է մտնում. Լիբանանից ժամանած ոմն աղբի օպերատոր ձեռք է առնում մի ամբողջ պետությա՞ն

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, Լիբանանից ժամանած ոմն աղբի օպերատոր ձեռք է առնում մի ամբողջ պետության, և այդ պետությունը չի՞ կարողանում դրան սանձել. ոչ պատշաճ ծառայություն մատուցելու համար դրա մենաշնորհային պայմանագիրը խզել կամ, գոնե, քաղաքապետարանի մակարդակով մի հայտարարություն տարածել:
     Ժանտախտն արդեն քաղաք է մտնում, իսկ սրանք հարևան երկրում մարաղ մտած սաբոտաժ են անում և հանդես գալիս արդեն քաղաքական հայտարարություններո՞վ: Այսինքն՝ քաղաքացիները պատա՞նդ են էս հանցագործ ընկերության ձեռքին. մեր շենքում արդեն հոբելյանական 10-րդ օրն է՝ մուտքի աղբատարը խցանված, վերելակ մտնելիս գազախեղդ ենք լինում, օրը հազար անգամ զանգում ենք անիծյալ «Սանիթեք» ու ոչ մի արձագանք: Բա լավ, եթե, ըստ պաշտոնական տվյալների՝ մենք դեռ պետություն ունենք, ապա այդ պետությունն ինչո՞ւ է ձեռքերը ծալած նստել, երբ մի ժուլիկ խաղում է իր քաղաքացիների ինքնասիրության, արժանապատվության, առողջության և երկրի վարկի հետ: Հիմա էլ թիֆլիսյան իրենց ասուլիսը որոշել են Մարիոթ տեղափոխել, պիտի պարտադրել, որ կանգնեն իրենց աճեցրած աղբաժայռերի մոտ և քթները բռնած պատմեն իրենց հերոսական աշխատանքի մասին...»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր